Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկարեցի։

Դերենիկեն և Գարեզինեն նամակներ միշտ կստանամ. Գարեգինի ապագային մասին հարկ է խորհել. ես օրեօր կը դրդեմ, որ կյանքի և համալսարանի ընտրության մեջ քվեն այս վերջինին տա։ Տեսնանք։ Մնամ ձեռքի ամենաջերմ սեղմումով

Ձերդ
Դանիել Վարուժան

Հասցես՝
Rue Metdepenningen № 15
(Belgique) Gand


26. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

7 փետր․, 1906, Կանտ

Սիրելի բարեկամ,

Ձեր նամակը շատոնց է ընդունած եմ, որուն պատասխանը կը հետաձգեմ՝ զայն քերթվածի մը հետ ծրարել ուզելուս համար։

Այս քարտով խորհուրդ մը պիտի խնդրեմ Ձեզմե և պիտի ընեմ առաջարկություն մը․ հուսամ շուտ և գոհացուցիչ կերպով կը պատասխաներ։

Այս օրերուս մեջ Վենետկեն կը ստանամ 400—500 օրինակները «Սարսուռներ» փոքր հատորիս։ Պիտի հարցնեմ, թե արդյոք ո՞ւր հարմար է վաճառել զանոնք։ Իմ հասցես՝ անապահով է և հեղհեղուկ, Վանքն՝ անկարելի է, գրավաճառներ բո՞ւն — կարելի՞ է։

«Անահիտի» հասցեն արդյոք կարո՞ղ է ստանձնել զայն․ ուղարկումի ծախքերը (դրամի թե գրքի) կը հոգամ անհապաղ։

Հուսամ, թե այս փոքր նեղությունը հանձն կառնեք, բայց եթե ունիք ոևէ դժվարություն, կարող եք պարզապես հայտնել. այդ նշանախեց մը իսկ չվշտացներ զիս։

Մնամ ձեռքի ջերմ սեղմումով

Ձերդ

Դանիել Վարուժան