Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

27. ՍՈԻՔԻԱՍ ԷՓՐԻԿՅԱՆԻՆ

11 փետրվար, 1906, Կանտ

Հայր էփրիկյան,

Ստացա Ձեր նամակը

Եթե բուն Ձեր անձը չեմ ճանչցած, այդ մասին ներողություն կը խնդրեմ։ Բայց եթե խնդիրը իր ամեն կետերով շոշափեք, պիտի տեսներ, որ արժանի է ան մարդուն բիբերը կայծկըլտացնելու։ Գործը ինծի համար պարզ է, բայց Ձեր սիրտը չեմ գիտեր. եթե կուզեք, որ զայն այս խնդիրներեն չդատեմ, ցույց տվեք ինծի, և ես անոր առջև պիտի խոնարհիմ։ Բավ է, որ անդունդին մեջ բարության սին կայծոռիկ մալ շողա, հոն գլուխս բաց կիջնամ և ժպտուն։

Հասցես նույնն է։

Ստակի մասին բնավ վարժարանին չդիմէք. ան արդեն բավական անձնանվեր եղած է ինծի. չեմ ուզեր ավելի նեղություն տալ։

Կը գրեր, թե 500 օրինակը պիտի ղրկեր, բայց հարկ է ոևէ ծախքերու համար 60 ֆրանք վճարել։ Լա՛վ։

Զայն հատուցանելու մասին կը վստահեցնեք զՁեզ, սակայն անմիջապես անկարելի է․ 60 ֆրանքի այդ գումարը վճարելու համար նախ հարկ է 60 օրինակ ծախեմ հոս։

Բայց չուզելով Ձեզի անվստահ կարծիքներու մատնել, կարող եմ հոդ 100 օրինակ թողուլ, այդպեսով ավելի շուտ կրնաք Ձեր դրամն ստանալ, քանի որ Վանքի հասցեն ավելի հանրածանոթ է, քան թե իմինը։

Մեկ խոսքով՝ որոշեցեք ազատորեն՝ կամ 60 ֆրանք առնել ինձմե, որուն ամբողջապես վճարումը կը խոստանան ինձ․ ե՞րբ․ չեմ կարող ըսել, և կամ վար դնել 100 օրինակ, որուն վրա ավելի արդյունքով վստահ եք և ապահով։

Ինծի համար երկուքն ալ նույնն է։ Եվ եթե այս երկրորդ միջոցը Ձեզ կառաջարկեմ՝ անոր համար, որ շուտ վերջանան այս հոգնեցուցիչ խնդիրները։