Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամսահաշիվս

սենյակ, ճաշ, փեթրոլ 75
գրեղեն 7
լվացք 2, 10
նամակ 1, 50
ոտքի փոխադրությանց 8
թատրոն 1, 70
օճառ, մազ, մանր-մունր 80
96,10

Երախտագետ շնորհակալություն։

Հովսեփին գալը ուրախությամբ իմացա, քարտ մը ղրկած էր․ գուցե օր մը զիրար կը տեսնանք․ Անվերս քանի մը ժամու ճանապարհ է։

Եվ մաղթելով հաջողություն, կը մնամ խոնարհ որդի

Ձեր <Դ. Վարուժան>


29. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

26 փետր․, 1906, Կանտ

Սիրելի բարեկամ, Շնորհակալություններս՝ խնդրանքիս՝ Ձեր ըրած ընդունելությանը։ Նեղությունը, զոր կստանձնեք, հուսամ թե սրտնեղութեան պատճառ չի դառնար։

Նամակիս հետ կուղարկեմ ծրարը 100 օրինակ «Սարսուռներո»։ Մաս մը կը պահեմ քովս, և մաս մըն ալ Ձեր մատնանիշ ըրած վայրերը կը տեղավորեմ։

Մեն մը հատորի գինը 1 ֆրանք սահմանած եմ՝ հուսամ թե այսպեսով ծախքերը կը հանե. այս բացատրությունս կարծեմ արդեն բավ է արդարացնելու զիս, թե illusion-ներ[1] ոստայնակելե հեռու եմ։

  1. Պատրանքներ