Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիտի տայի զայն հրատարակել, թերևս ան ալ իր սիրողներն ունենա, երբ մամուլեն ճառագայթ մը իյնա անոր ճակտին, որուն միակ տգեղությունը իր նսեմ ըլլալն է։

Իսկ ներփակյալ ղրկածներս հուսամ, թե զիս ճերմակերես պիտի հանեն։

Վերջերս սկսած եմ ամբողջովին Հայաստանի վրա հատոր մը պատրաստել․ պատճառը այս է՝ անոնք երեքին ալ հայրենասիրական ըլլալուն։

Սա քաոսային օրերուն մեջ հիշատակներովս կենդանի, արյունը արևեն ավելի ներշնչող կը հանդիսանա ջղերուս։

Զիս կը խրախուսեր եղբայրական անկեղծ թափով մը՝ առանց ընկրկումներու շարունակել երգի ճամբան։ Եվ ես սեր լավատես քաջալերանքին մեջ կը գտնեմ կանաչ ոստ մը ապագային իբրև սեմ զետեղված։

Վերջերս Ձեզ ուղարկած եմ օրինակ մը «Սարսուռներեն»։ Խնդրեմ ընդունեցեք իմ այդ փոքրիկ նվերս։ Անոր ծավալին փոքրությունը հակառակ կամքիս և փափաքիս եղավ․ Վանքը չուզեց հրատարակել անոնց շեշտերը գայթակղեցուցիչ գտնալով իր «հնադարյան կուսության» և պահպանողականության:

Համբերությո՜ւն։

Նամակս վերջացնելն առաջ, անգամ մը ևս շնորհակալ կըլլամ ձեռքի այն գոտեպնդող սեղմումին, որ առջի հեղ ըլլալով գրականության ճամբուն վրա կարկառեցիք ինծի։

Եվ կը մնամ հարազատի մը անձնվիրությամբ։

Ձերդ՝ Դ. Վարուժան


32. ՍԻՄՈՆ ԵՐԵՄՅԱՆԻՆ

5 մարտ, 1906, Կանտ

Սիրելի վարդապետ

Վեր<ապատվելի> Հայր Ս․ Երեմյան, Երկար լռեցի։ Եվ հիմա, որ կը գրեմ՝ բնազդական քաղցր ուժ մըն է զիս մղողը։ Միթե կարելի՞ է մտածել, որ երեք ամսվան