Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կը լսե՞ք սա խուլ աղմուկը, ահավոր և խորին ճարճատյո՞ւնը, ահա ձյունի հալո՜ւմը։ Գետն է, որ կը տապալի, ջուրն է, որ իր ընթացքը կը ստանա, ալիքն Է, ժպտուն, կենդանի, ահավոր, որ <կը> ծպտի և մեռելական սառը կը վերցնե և կը ջախջախե՜։ Կրանիտ է կըսեիք. տեսեք, ապակիի նման կը լուծի։ Հալո՜ւմն է, կըսեիք․ ճշմարտությո՛ւնն է, որ կը վերադառնա, հառաջադիմությունն է, որ կսկի․ գետի ազգությունն է, որ քալելու կը շարժի, կը գործե, քարշ կուտա, կը խլե, կը տանի, կը մղե, կը խառնե, կը կոտրտե և ալիքներուն կը խառնե (խեղճերու հյուղակին կարասյա նման) ոչ միայն Լուի Նաբոլեոնի գահը, այլ բոլոր լուծը, հին հավիտենական բռնության բոլոր գո՜րծը։ Տեսեք այս ամենուն անցնելը։ Հավերժորեն ասիկա կը կորսվի։ Ա՞լ պիտի չի տեսնեք։ Սա կես ընկղմած գիրքը՝ անօրենության օրինագիրքն է, սա ընկլուզող տանջանարանը՝ բանտն է, սա ուրիշ տանջանարանը՝ կախաղա՜նն է, և հրողը ետևեն կիյնա, գետի ազգությունն է՝ ազատ ազգութենեն քշված։

Բոլոր այս ահավոր ընկլուզումին համար, մահվան վրա կյանֆի այս վսեմ հաղթության համար՝ ի՞նչ արժեք․ շողեդ շող մը, ո՜վ արև, շողեդ շող մը, ո՜վ ազգասիրություն, ո՜վ անձնանվիրություն, ո՜վ սեր, ո՜վ գիտություն, ո՜վ միություն, օ՜վ ազատություն...։

(Նմանողաբար)