Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձեզ կուղարկեմ նմուշ մը «Սարսուռներեն». ընդունեցեք այդ փոքրիկ նվերս, որ շնորհակալություններուս մեկ փոքր բաբախումն է միայն։ Այդ հատորիկը չեղավ՝ ինչ որ պետք էր ըլլալ, բայց այդ մասին ալ չեմ մտածեր և ոչ ալ անոր վերաբերյալ փափաքներուս վիմած դիակը պիտի օրորել ուզեմ։ Ամեն պարագային դարձյալ ես Զեզ երախտապարտ եմ։

Մաղթելով Ձեզ քաջողջություն և հաջողություն Ձեր ձեռնարկներուն մեջ, կը մնամ սիրալիր ողջույններով

Ձերդ
Դանիել Վարուժան


33. ՆԵՐՍԵՀ ԱՆԴՐԻԿՅԱՆԻՆ

<7—9 մարտ, 1906, Կանտ>

Սիրելի բարեկամ,

Վերապատվելի Հայր Ներսեհ Անդրիկյան,

Ընդունեցա Ձեր նամակը

«Սարսուռներուն» վրա Ձեր նվիրել ուզած գրախոսականին․ մասին կանխավ շնորհակալություններս. դարձյալ շնորհակալությո՜ւն այն քանի մը բարյացակամ տողերուն, որոնք «Հայ բժիշկը» բնորոշեցին։

«Սարսուռներուն» երկար գրախոսական մը պ․ Չոպանյանն ալ որոշած Է նվիրել՝ գուցե «Անահիտի» ապրիլի թիվին մեջ։ Իր ինձի գրած նամակեն զատելով՝ բավական քաջալերիչ պիտի հանդիսանա։ Տեսնանք։ Բայց ինչ որ ալ ըլլա, բնավ փափաքս չէ, որ քանի մը չնչին քերթվածներուս շուրջը բարեմիտ խրախուսանքը արժանիք ոստայնակե։ Ի՛նչ որ է՝ ան։

Ինծի կը գրեք, թե եթե իմ դրություններես հանգերը վտարեմ, անոնք ավելի պիտի ընդարձակին և գեղեցկանան. մասին Ձեզ համախոհ եմ և ոչ թե, վասնզի անոնք մտածումը կը շղթայեն՝ այլ նույնիսկ կը քայքայեն մեր շեշտերուն գեղեցկությունը։ Հանգը միջին դարեն է, և ինչ որ միջին դարեն է ընդհանրապես բռնապետական է, և ինչ որ բռնապետական է՝