Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է՛ հետադիմական, և չէ՞ մի որ հանգը արվեստին բռնավորն է և անոր հոգին կազմող մտածման հետմղիլը։

Միջին դարեն ասդին ամեն հաջորդական նոր սերունդ արդեն կամաց-կամաց սկսած է գահեն թագը խլել, խղճեն՝ բանադրանքը և քերթվածեն՝ հանգը։

Եվ հարկ է, որ ես հոս խոստովանիմ, թե որչափ որ շեշտին գեղեցկությամբ գինովցած եմ, այնքան հանգին հմայքը չեմ զգացած (բացի մեր չափերու տասնորդին մեջ)։ Ահա՞ ատոր համար է, որ եթե ոտանավորներուս մեջ չեմ աշխատած աղքատ հանգ ունենալ, չեմ ալ փափաքեր երբեք անոնց հարստությունը։

Եվ հիմա արդեն ես հանգի մոլեռանդությունը նետած եմ վրայես, բացի քանի մը թեթև ոտանավորներու մեջ, ուր անոր ներկայությունը մասամբ մը հարկ Է բուռն եռանդի ըմբոստությունը ջլատելու և լեզուն իր նյութին մեղմությանը հասցնելու համար։

Հետո․ չեմ գիտեր, թե «Սարսուռներու» մեջ ո՞ր աստիճան կատարյալ կամ անկատար է տաղաչափություն և եթե այն արդյոք բոլորովին անխնամ է, թե կան մեջն անխնամ տողեր, բայց ես այսչափը պիտի ըսեմ, թե այդ անճոռնի առերևույթ արվեստին ավելի աշխատեր եմ, քան թե գաղափարներու խուզարկումին մեջ։

Ինչո՞ւ. վասնզի նախ՝ ուզած եմ հպատակեցնել ամեն տող առոգանության կանոններուն, որ ինք իր մեջ արդեն կը պարունակե ճշմարիտ գեղեցկություն մը, քան հոն զգացումներե տողերը չափողը, քան թե օրենքը, ուր միայն կատարել հաջողած եմ։

Երկրորդ ուզած եմ քիչ թե շատ շեշտ դնել հոն, <Ձեր> ըսածով ամեն կանոնով դնել <2 անընթ> մտածումս՝ առանց այն մկրատելու։

Եվ երրորդ՝ որ Է՛ն գլխավորն է ինծի համար՝ գրել ամենամաքուր աշխարհաբար մը՝ խառնելով միայն գրաբար համարված լավագույն բառեր, որոնց <մեջ իմ կարծիքով> ո՛չ աշարհաբար մը կա, ո՞չ գրաբար մը, բայց ամեն սաստկագին որոնք երկար գործածումի կարոտ են աշխարհաբար