Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

36. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

17 մարտ, 1906, Կանտ

Սիրելի բարեկամ

պ․ Ա․ Չոպանյան,

Ստացա «Անահիտը», որ ինծի խիստ հաճելի ընթերցում մեղավ։ Շնորհակալությունս Ձեր բարյացակամ ազգին և այն մտադրության, որ «Սարսուռները» պիտի բնորոշե։ Վանքի՜ն ալ երկար գրախոսական մը պիտի ընեն՝ ապահովապես կամ մայիսի կամ հունիսի «Բազմավեպին» մեջ։

Գալով «Անահիտի», Ձեր Աբովյանի վրա գրած խմբագրականը իրավցնե արժանի էր բանաստեղծին․ ո՜չ ամբողջ, պիտի ըսեր, եթե ութը տարի առաջ գրածնիդ (զոր շատ և մանրամասն կը հիշեմ կարդացած ըլլալս) չգար ամբողջացնելու անոր ամբողջ կազմվածքը՝ մինչև ամենանուրբ ջղերն ու ոսկրները։ Եթե Ձեզ հավասար թափով կը սիրեմ Աբովյանը, իր ցոլացիկ հայությունն է՝ կրթված ու եվրոպականացած կենդանացնող ոգիի մը շուրջր։ Ո՞ւր էր նաև տաճկահայերուս նոր գրականությունն ալ ունենար այդպես հայադրոշմ հիմնադիր մը։ Մեր գրականությունը այլասերած է։ Ռուսահայերուն մեջ ավելի հայ տիպարներ պիտի գտնեք, քան տաճկահայերուս․ մերինը այս տասնյակ տարիներու մեջ բոլորովին տժգունած Է, գողթան երգերու, աշուղներու, Դուրյանի, Սրվանձտյանցի մեկ նշույլն իսկ մնացած չէ։ Խորհրդապաշտ դպրոցի հարմարվելու ձկտում մը կա՝ վերաչուական լոկ բառերով և բառերով:

Իբր ասոր դեղթափ հիանալի էին այս վերջին տարիներուս մեջ Ձեր տված արևելյան էջերը։ Միտքը՝ եվրոպացի, բայց Սիրտը՝ հայ։ Գաղափարիս մեջ կընտրեմ Պայրընը կամ Նիցցեն, բայց արվեստիս մեջ կը նախընտրեմ Քուչակը (իհարկե ավելի սանտրված և մաքուր)։ Ըստ իս միայն րոմանտիկ դպրոցն է, որուն սնունդը մեր ինքնատպությունը և հայությունը պիտի շեղծանե։ Հյուկոյի մեջ բան մը կա, որ արաբ է, արաբին մեջ՝ Նարեկացին, Նարեկացիին մեջ՝ հայը։