Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երբ Ձեր լեզվին հիացող եմ՝ հլու եմ Ձեր քննադատության։

Իբր գրաբար գիրք «Բլիական» մը և «Աստվածաշունչ» մունիմ միայն։ Կը կարդամ ա՜յն ժամերուն, երբ կզգամ, թե հոգիս պետք ունի մրրկի, կրնայի, իբր Զատկի ձոն, Ոլիմպոսի և Արնայի վարդերեն Ձեզ գոգ մը ուղարկել, եթե արդեն անոնց քաղցր բեռը զՁեզ չճնշեր։

Այո՛, «Բազմավեպ» կ՝առնեմ․ դեռ ականջս է հայկական գոռ խրխինջը Գարտուչչիի նժույգին։

Հիացումներ հանճարին և իր արժանավոր Թորգոմա թարգմանչին։

Զատկական բարեմաղթություններով

մնամ սրտահոդ ողջույններով
Ձերդ <Դ. Վարուժան>


38. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

23 մարտ, 1906, <ՀԱանտ>

Սիրելի Դերենիկս,

Կուզես, որ գրեմ և երկար գրեմ, այնքա՜ն արդեն սիրտս քեզ դատարկած եմ, որ ամեն զգացում քեզի նոր պիտի չգա։ Նամակիդ մեջ ինչ որ ամենեն ուշագրավ էր՝ էր քու վիշտդ սիրած եղբորդ և քեռուդ դիրքեն․ ավելորդ է, որ քեզ կազդուրեմ և մաղթեմ, որ եղբայրդ կազգուրվի. դու ինձմե շատ փոքր չես, և եղբայրդ ալ իմաստասեր է, և երկուքդ ալ գիտեք, թե հայուն ճակատագիրը Մահմետի մոր կարմիր կաթն է ծծած․ ահա թե ինչու համար տարվե տարի անոր եղբայրն ըլլալով՝ մեզ իր ցեղին զոհը կընե։

Գոտեպնդվե՜․ քու վիշտդ շատ և շատ հայերու վիշտն է․ մենք հիմա որքան տանջվինք՝ այնքան հայ ենք։ Բայց ես ալ, այս տողերս գրած ատենս ես ալ կարտասվեմ. տասը տարի առաջ կարմիր կոտորածը, տասը ամիս առաջ բռնի ռուսացումը, և հիմա սնանկությունը. գյուղացին մեռավ, բարեկեցիկը