Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա մտադիր են երկար գրախոսկան մը նվիրել. ես ալ հետաքրքիր եմ, թե ի՜նչ պիտ գրեն։

Կըսես թե միայնությունը քեզ կը նեղե։ Այդ ինծի ալ կը հանդիպիե բայց կը ջանամ աշխատանքի մեջ ամեն տխրություն խեղդեր հետո քեզ կը պատվիրեմ՝ չըլլա թե սիրահարվիս մաքուր սիրով. ճշմարիտ սիրահարությունը քու այդ առանձնական վիճակիդ մեջ տխրության և դատարկության մեծ առիթը կըլլա, իսկ դատարկությունը տխրության երկրորդ մայրն է արդեն․ դարձյալ կըսեմ՝ չըլլա թե սիրահարվիս տակավին: Չեմ գիտեր, թե այս ըսածիս հոգեբանական արժեքը կը հասկնա՞ս։ Ուրիշ առիթով անոր վերլուծումը կուտամ քեզ։ Քարտիդ և խոստմանդ շնորհակալ եմ. հոս storia darte[1] հրաշալի դասախոսություն մունինք․ արդեն պետք է գիտնար որ աշխարհիս վրա եթե իտալական գեղարվեստի դպրոցը առաջինն է, ֆլամանականը երկրորդ է, ըսածս (ինչպես ոմանք) Պելճիքա գտնվելուս սնափառությամբը չէ որ կըսեմ։ Միշտ քուկդ

Դ. Վարուժան


39. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

26 մարտ, 1906, Կանտ

Սիրելի մեծ Հայր,

Ստացած եմ Ձեր քարտը։ Ձեր խրախուսանքը, հայրական զգացումները, մաղթանքները և մինչև իսկ փոքրիկ ակնարկությունները ինծի խիստ շատ սիրելի և հաճո եղան։

Ատոնց փոխարենը պիտի ջանամ, բաղձանքն ավելի դրական կերպով հատուցանել աշխատելով դասերուս, մշակելով միտքս և զգացումներս, զետեղելով մեջս կորիզը առողջ զարգացումի մը։

Նամակիս հետ կը ղրկեմ գրքերը․ Գարեգինին տված թիվեն զատ երեք հատ ավելի դրած եմ, երկուսը նվեր Հայր Անդրիկյանին, Մարմարյանին համար, որ աչքես վրիպած էր և

  1. Արվեստի պատմություն