Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մյուսը՝ Սոլովյանին, որուն հայրենիք վերադարձը հիվանդության պատճառավ խիստ ցավ առթեց ինձ։

Սիրելի Հայր, եթե Ձեզի ոևէ անտեղություն կամ նեղություն չպատճառեր, պիտի խնդրեի, որ գրքերուն դրամը փոխանակ ինձի ուղարկելու, հանձնեիք վերապատիվ տպարանապետին, իբր մեկ մասը «Սարսուռներու» թուղթի ծախքին, մյուս մասն ալ կը փութամ հատուցանել իրեն, եթե ուրիշ օրինակներ ալ ծախվին։

Ի մեջ այլոց ինձի կը գրեք, թե Վանքը ինչ-ինչ բաներ եմ դրած. այդ ակնարկությունը անորոշ ըլլալուն համար չհասկցա, և գրեթե անկարելի է որոշ պատասխան մը տալը։ Այս չափս կրնամ ըսել և ոչ ալ <ավել>։ Ես Վանքը չեմ գրած այնպիսի բան մը, որ շոշափե վանական և կամ վարժարանական քաղաքականությունը. այս կետին վրա կը վստահացնեմ զՁեզ, վասնզի անիմաստ և ծանծաղամիտ կը գտնամ անցած գործը քրքրելը և զբաղիլ այնպիսի խնդիրներով, որոնց վրա սև պատանք մը. քաշած եմ։

Իսկ գալով բոլորովին անձնական խնդրո մը (գուցե այս ըլլա Ձեր ըսածը), այո՛, կը հիշեմ գրած ըլլալ մեկ և միակ նամակ մը՝ իմ կարողությանս համեմատ գլուխգործոց մը, քիչ մը ասղնտող երգիծանքի մեջ, վասնզի այդ պատասխանն ալ արժանի գործ էր իր պատասխանելիին աճպարարության ելևէջին, բայց նաև պռստյունին և մերկացումի ծիծաղի contraste-ին[1] մեջ։ Հեգնական էր ան, բայց ոչ երբեք անարգական և բոլորովին անձնական հողի վրա։

Սակայն չերկնցնեմ, ավելորդ է զՁեզ զբաղեցնել այսպիսի փուչումուլ խնդիրներով։

Սիրելի Հայր. Վերապատվելի Հայր Հովհանի համար գրքին վրա գրածիս անսեթևեթ ձևը իմ կարծիքով արդեն կապացուցանե, թե խուսափած եմ ոևէ վերհուշումե․ ան միայն երկտողին կարճ բնականությունը հուսամ թե կը միացնե etat nominal—ը[2] հարաբերական զգացումներուն. միանգամընդմիշտ

  1. հակադրություն
  2. Անվանակոչումը