Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը հայտնեմ, թե անցյալին համար Լեթեն ցամքեցուցած եմ առանց Ախերոնին շրթունք դպցուցած ըլլալու։

Շնորհակալությունս ամեն անոնց, որոնք այնքան ազնվորեն չզլացան «Սարսուռները» ջեռուցանելու իրենց եղբայրական տաք Արտերուն մեջ։

Անհուն շնորհակալություններս Ձեզ այն оգտակարության, որ ղրկած «Սարսուռներս» այս ծրարին <մեջ> միանգամես չզլացաք Վերապատվելի Հայր Անդրեասի <տալու>։

Հարգանքներս նաև Վերապատվելի Հայր Արսեն վարդապետին, որուն նամակը ստացած եմ սրտի ցնծությամբ. կսպասեմ իր դիտողություններուն, որոնց օգտակարությունը տեսած եմ շատ անգամներ։

Կուտամ ամսահաշիվս

սենյակ, ճաշ, քարյուղ 75
գրասեդանի մը 10
լվացք 2, 25
թղթատարի 3, 10
թատրոն 1
դասագիրք 3, 60
թուղթ, մատիտ, տետր և այլն 50
մանր-մունր 60
                95, 95

Կը համբուրեմ Ձեր սուրբ աջը և մաղթելով քաջառողջություն և տոկունություն Ձեր վսեմ պաշտոնին մեջ կը մնամ Ձերդ

Դ. Վարուժան


40. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

3 ապրիլ, 1906, Կանս

Սիրեցյալ տ<ոքթոր> Պազարճյան,

Ձեր տեղափոխության ուրախ եմ, եթե ունի ան իր իրական առավելությունը։ Բատուա զՁեզ ավելի կը ճանչնա․ այդ