Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծանոթությունը Ձեր conference-ներուն ավելի ականջ պիտի տա, և ականջները՝ սրտեր. այդ սրտերեն գուցե ըլլան, որ Ձեր նյութականին ալ օժանդակեն․ զայս Ձեր մասին կեթադրեմ լոկ այնպիսի եղբայրական երազով մը, որ իբրև անձես ելլար՝ անձիս համար։

Գործերնիդ լավ ձև մը կառնե՝ լուր մը, որ բաղձանքս է․ կը մաղթեմ մնայուն հարատևություն նույն այդ ձևին մեջ։

Ձեր ուզած քերթվածին գաղղ<իերեն> թարգմանությունը կուղարկեմ։ Ջանացած եմ, որ հարազատ ըլլա ան, բայց իր գաղղիերենը գաղղիերեն ըլլալե հեռու է՝ գեթ այսպես կը նկատեմ ես։ Հոս արդեն անտիպ քերթվածներես քանի մը հատ թարգմանած եմ, որոնցմե մեկ փոքր մ՛ալ Ալմանախի մը մեջ կը հրատարակվի այս օրերս։ Մեկդի թողլով իմ տակավին անվարժությունս՝ իրապես մեծ դժվարություն կը գտնամ հայերենե գաղղիերեն թարգմանությանց մեջ։ Երբ գրությունը պատկերոտ և միանգամայն խիզախ ձևերով դժվարությունը կը կրկնապատկվի․ անոր համար է, որ Հյուկոն և մեր մեջ Ալիշանը գրեթե անթարգմանելի նկատված են։ Մեր աշուղներուն խոսքը չեմ ըներ։ Իրենց գրությունները որքան որ պատկերավոր են, բայց կտրուկ են նաև, հետո վախ չկա զիրենք gongorisme-ի[1] մեջ ձգելու, քանի որ մեծ մասամբ այնպես են արդեն։ Գաղղիական լեզուն չափված է, ձևված է նույնիսկ իր պատկերներով, գրեթե բյուրեղային է և անզոր մեր հանդուգն նկարները գրելու․ այս մասին անցյալ օր պելճիքացի մեկ բարեկամի մը կըսեի․ «Մեկ խոսքով մեր Աստղիկը Ձեր հայելիին մեջ խափշիկ կը ցոլա»։ Գեթ ես ատանկ կը գտնեմ։

Բայց հուսամ, թե Դուք գերմաներենին մեջ պիտի հաջողիք․ լսածիս համեմատ գերմանական լեզուներուն ձևը ունի գյուրություեներ՝ գրողին կամքին համեմատ խմորվելու։

Կը ցավիմ, որ գերմաներեն չեմ գիտեր․ ի՞նչպես կարող եմ Գերմանիան ինծի օգտակար ընել։

Ձեր որոշումին «Սարսուռներեն» թարգմանելու՝ շնորհակալությունս և բարեհաջողությանը մաղթանքներս։ Եթե կարենաք

  1. Ոճազարդում