Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հաջողություն կը մաղթեմ Ձեր ծրագիրներուն։ Առայժմ գերմանացի բարեկամներուդ կը համակրվիմ նույն Ձեր մեջը։

Սիրալիր աջասեղմումներս

Ձերդ
Դ. Վարուժան


41. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

15 ապրիլ, 1906, <Կանտ>Զատիկ

Սիրելի մեծ Հայր,

Այսօր Զատիկ է․ ամենամեծը բոլոր տոներուն․ վերջին հաղթական արարվածը Քրիստոսի կյանքին։

Ապրիլը բլուրներուն վրա կը ժպտի, հարությունը վերածնող օդին մեջ՝ գուցե աստվածորդուն հարությունը ավելի պանծացնելու համար՝ գուցե. բնության այս ծլարձակումին մեջ որքա՜ն քաղցր է բարեմաղթություններ ընել, կը մտածեմ թե, մանուկ ըղեղը դաստիարակին հանձնված ժամուն, Ապրիլի վիճակին մեջ գտնվելուն, մտքի մշակները այդ ամիսը շատ կը սիրեն, ուստի, սիրելի Հայր, անոր կապույտեն Ձեզ կը մաղթեմ բույլ մը աստղ, բլուրներեն՝ գոգ մը ծաղիկ, արևեն՝ խուրձ մը ճառագայթ և երկնքեն՝ աստված։

Որդիական համբույրներով

Խոնարհ սան Ձեր
Դ. Վարուժան


42. <ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ>

<22—24 ապրիլ, 1906, Կանտ>

Սիրելի մեծ Հայր,

Մեծ հաճույքով քարտերնիդ ստացա. հայրական պատվերնիդ հանձնած եմ Գրիգորին, որմե ջերմ հարգանքներ,