Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չգիտեմ թե ի՜նչ հանգամանքի մեջ կը գտնվիք արդ։ Կը տեսնամ որ պարագաները, հուսադրական թե ջլատիչ, վայրկենե վայրկյան միշտ կալեծփին Ձեր կյանքը։ Նույնը կը հանդիպի ինծի ալ, բայց ոչ դրականապես, այլ սև ցնորքներու խոշորացույցին ազդեցությամբ. գեթ այնպես կապահովցնեն զիս։

Աշխատություններս կը շարունակեմ ընդհանրապես դարերուս և երազանքիս շրջագծին մեջ։ Վերջերս այցելեցի Անվերո և Պրյուքսել. Ռյուպենսի, ժորդանսի (Ուիրցի) և Վան Տիքի ու Պրյուքսելի ճարտարապետությանց հանդեպ ունեցած տպավորությունս հոս Ձեզ պիտի չըսեմ տեղի անձկության պատճառավ՝․ ֆլաման արվեստին իրապաշտ մեծությունը լիազոր է։

Ինծի միշտ գրեցեք Ձեր՝ Պալքաններ երթալու մտադրություն և Ձեր conference-ներու պատրաստությանը վրա. Ձեր ամեն ըրած քայլին՝ տոկունություն կը մաղթեմ։ — Մեջս բարեկամե մավելի հարազատ մը գտեք, որ կարող է իդեալ հոգիները հասկնալ։

Դ. Վ.


44. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

8 մայիս, 1906, Կանտ

Սիրելի մեծ Հայր,

Դրամը շնորհակալությամբ իր ժամանակին ստացած եմ... Գրիգորեն ցավով իմացա, որ քիչ տկար եք․ մինչև ցարդ ապաքինած ըլլալնուդ համախ ջերմ աղոթքներս։

Հոդ գալուս համար՝ Դուք մտածեցեք և որոշեցեք ինչպես որ կը կամիք․ ես ոևէ դժվարություն մը չունիմ, նախ որ դրամի մասին որչափ Ձեզ նեղություն քիչ պատճառեմ․ այնքան ինձ եղածը նվազ ծանր կը կշռե հոգվույս։ Միայն այս պիտի ըսեի, թե անշուշտ նախախնամած եք Ազոլոյի մեջ աշխատության ժամերը, բայց ավելի քնո անդորրության (անցյալ տարվան հիշատակովը կը գրեմ զայս․ կը ժպտի՞ք կանխասացությանս)։ Բայց ոչինչ․ Ձեր խնամոց կը հանձնեմ ամեն ինչ և ես չեմ մտածեր ալ։