Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հարգանքներս Վերապատվելի Հ<այր> Անդրեաս և Հ<այր> Արսեն վարդապետներուն։

Համբուրելով Ձեր սուրբ աջը և մաղթելով քաջողջություն

Կը մնամ Ձերդ
<Դ․ Վարուժան>


45. ՆԵՐՍԵՀ ԱՆԴՐԻԿՅԱՆԻՆ

10 մայիս, 1906, <Կանտ>

Առ Վերապատվելի Հայր

Ներսեհ Անդրիկյան,

Կարդացի Ձեր ողջամիտ գրախոսականը՝ «Սարսուռներու» մասին։ Գուցե Դուք անկողմնակալ քննադատած եք, բայց ես գտա անոր մեջ միշտ բարեկամի մը սիրտը, որուն համար ավելի պարտական եմ իմ շնորհակալություններս ջերմորեն և անկեղծորեն հայտնել։

Հատորիկը արժանի՞ էր այդ քննադատության — չեմ դիտեր — բայց Ձեր քննադատությունը արժանի էր կարդացվելու․ երջան<կություն> է ինծի դեռ ճամբուն սկիզբը գտնել այսպես գոտեպնդող ձեռքեր, անոնց սեղմումին մեջ կզգամ մռայլ բաբախում մը. ապագայի մեծ սա՞ղմն է, թե անցյալի ափ մը մոխիրը — վերջինը, իմ գուցե հոռետես նայվածքով... լռենք...

Կրկին շնորհակալություններ:

Ձեր ցորենը ժայռի վրա չեք նետած։

Միշտ Ձերդ
<Դ. Վարուժան>

46. ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻՆ

<10—15 մայիԱք 1906, Կանտ>

Սիրելի եղբայրակիցդ իմ

պ<արոն> Վ. Թեքեյան,