Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մ՛ընե։ Բայց ուրիշ տեսակետով հուսամ, թե ինծի ավելի օգտակար կըլլաք։ Հղեցեք․ շուտ կը վերադարձնեմ։ Ուրիշ ատեն տարվան համալսարանական ընթացքիս մասին որոշ կը գրեմ, անշուշտ Ձեզ պիտի ուրախացնեմ։ Դուք միշտ Ձեր խորհուրդները տվեք երկաթե ձեռքով, մեր արդյունավոր փոխարինությունը անոր խարտոցը պիտի ըլլա։

Հանգիստ եմ և կաշխատիմ ինչպես որ պետք է․ ու կը մնամ միշտ Ձերը

Դ. Վարուժան


58. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

<9 նոյեմբեր, 1906, Կանտ>

Սիրեչի մեծ Հայր,

Ահա Ձեզ կուտամ հոկտեմբեր ամսահաշիվս, հուսամ, թե նոյեմբեր ամսագումարը կուղարկեր մի քանի օրեն․ քանի մը օրեն կըսեմ, վասնզի Ձեր վերջին ուղարկած դրամը ինձ կը թույլատրե ապրել ժամանակ մը, քովս արդ ունենալով 17 ֆրանք։ Ճամբուս գումարեն ավելցածը դրքերու և արձանագրության հատկացնելե զատ, Ձեր վերջին՝ հոկտեմբերի համար ուղարկածին հաշիվը կուտամ։

Ճաշ և սենյակ 75
լվացք 3
թղթատարի 2, 10
սանտր և խոզանակ 1, 50
նամակի թուղթ — 25
տետր, մելան, գրիչ — 35
մազ և օճառ — 80


Մնացած 17 ֆրանքով իրավ է, որ կարող եմ դեռ անցկացնել մի քանի օր, բայց սենյակին և ճաշի կանխիկ վճարումը