Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զիս կը հարկադրեն խնդրել հրամանքնեդ նոյեմբերի հղում մը, եթե կարելի է չհետաձգել բոլորովին։ Բայց ինձ իրավցնե ցավալի է այս նամակիս ավելցնել հետևյալ տողերը, որոնք տխուր հակադրություն մը կը կազմեն անցյալ տարվան ուրախ լուրիս, որով կիմացնեի Ձեզ, թե ազատ եղած եմ համալսարանի տարեվճարումեն։

Այս տարի բախտը խոժոռեցավ. ըստ համալսարանի կանոնադրության փոխված էր նախագահը mr. prof. Pyfferon, որ ոչ առջինին օտարասիրությունն ունի և ոչ կրնամ ըսել մարդու հալե հասկացողությունը. դիմեցի իրեն՝ հանձնարարական մառնելով իր նախորդեն. ինծի առաջարկեց անցյալ տարվան ուսանողական մուտքի նույնիսկ քննություն տալ, որմե ազատ ըլլալու համար հարկ է գրել հան<րային> նախարարին. և տարեկան վճարման համար (որ 250 ֆրանք է), առաջարկեց դիմել իրեն նամակով, որ պաշտոնական ըլլա։

Գրեցի երկու նամակներն ալ նախագահին, գրած առաջին նամակս, որուն մեջ դրած եմ Ձեր վարժարանին վկայագիրն և համալսարանին կողմե շատ նպաստավոր վավերագիր մը, ամեն կերպով ապահով եմ հաջողմանը, նախ՝ որ ազատ ուսանող կըլլամ, երկրորդ՝ որ նույնիսկ նույն նախագահը այդ մասին զիս վստահեցուց։

Գալով իրեն գրած նամակիս՝ ահա պատասխանը ներփակյալ կը ղրկեմ Ձեղի (Eile a rejet6 votre demande de gratuite des cours)[1]. Ահա հայտնություն մը կապարի ցրտությամբ, որ զիս իրավյցնե կը տանջե վասնզի Ձեզի պիտի նեղե։ Կիմանամ, թե այս տարի մեծ թվով պելճիքացի ուսանողներ ձրի ընդունելնուն, օտար մը կը մերժվի, բայց ինչ որ ալ ըլլա Պելճիքայի պես հարուստ տերության մը համար (որ յուրաքանչյուր տարի միլիոններ կը տրամադրե համալսարաններուն), այս բանը մեղադրելի է և հանդեպ այդտեղի համալսարաններուն՝ նույնիսկ գայթակղական․ դրամ կը պահանջվի մեկե մը, որ միայն պիտի

  1. Նա մերժել է ձեր խնդիրը՝ ուսման վճարից ազատելու մասին։