Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տարակույսի մթնշաղեն մարդկության կավը վեր հաներ և այն հոգին, որ կը կրե, որ կը խոնարհի՝ ճիշտ երկնիր դեմ դիմաց դրավ, ուր բացարձակ բան մը կը հսկե։ Մեզի՝ մեր մտածման մեջ զմեզ կարդա՜լ սորվեցուր և հյուլեին մեջ՝ Հանդերձյալը և դաշտերու աննշան ծաղկին մեջ Աստված․․․

Դպրոցը Ձուլարանն է ընկերության և գաղափարին ու կյանքին համար՝ կենսատու ավիշը․ այն աշխա՜րհ մ՛է աշխարհիս մեջ։

20 նոյեմբ. 1903