Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բայց ըլլա՛ համալսարանի աշխատություններս, ըլլա՛ հոս Պելճիքայի հայ ուսանողական միություն մը կազմելու մտատանջությունները կամ հրավիրած՝ ակումբի մը մեջ, հայոց վրա կոնֆերանս տալու պատրաստություններս՝ զիս արգիլեցին զայն շուտ լրացնելու։

Բայց ինչո՞ւ այս փաստերուն դիմել. ես տգեղ կը համարիմ, որ բարեկամ մը ստիպյալ պիտի ըլլա փաստ բերելու ինքզինքն արդարացնելու համար, թե ինչո՞ւ ուշ կը պատասխանե իրեն գրված նամակներուն։ Ես բարեկամ մը երբեք դատավոր նկատած չեմ, ո՞հ, ոչ։ Ես երբ մեկուն ձեռքը սրտանց կը սեղմեմ, իր մտքին գերակշռումներեն ավելի իր սրտին լայն և չքմեղող բխումները կուզեմ՝ հեռու բոլոր ստիպիլ ուժերե։ Քաղաքավարության գերի չեմ գրեր Ձեզ, այլ զգացումես։

Միշտ Ձերդ
Դ. Վարուժան


63. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

21 դեկտեմբեր, 1906, Կանտ

Սիրելի Դերենիկ,

Նամակդ երևույթով տարօրինակ էր, ներքնապես՝ տխուր։ Ապագայիդ խառնակումը մը պատմես...

Վենետիկ եմ կիսես, երբ լուսանկարդ Թորին կը քաշվի։ Բան չհասկցա։ Լման չորս նամակ ուղարկեր եմ Վենետիկ քու անունիդ․ մին դպրոց՝ մյուսը Սան Սեովելո, մին Վանք, մյուսը Սոթթո Փոռթիգո,

Մանրամասն գըե վիճակդ։ Եղբորդ դժբախտություն մը հանդիպեցա՞վ, թե աեէնուն խաղք եղած դպրոցը խաղ մը խաղաց։ Խորապես կը ցավիմ, Դերենիկ, եթե կա միջոց մը, որով կարող եմ տխուր վիճակդ փոխել՝ ըսե պատրաստ եմ։