Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջը հղացված և աշնան սկիզբը քանդակված։ Եղանակներու այս հեշտօրոր և մելամաղձիկ հաջորդությունը բանաստեղծության մեջ պիտի գտնեք՝ եղած հաջորդություն հոգեկան երկու հարակից վիճակներու։ Ի՞նչ է Ձեր դատողությունը անոր արվեստին նկատմամբ․ եթե ժամանակ ունենաք՝ գրեցեք, գրեցեք միևնույն ժամանակ «Մարած օճախի» մասին, զոր այսօր կուղարկեմ «Բազմավեպին»․ հայրենական հին. հիշատակներես դրվագ մըն է՝ իր բոլոր գծերուն մեջ խտացված։

Կը ներփակեմ․․. «Մեղքըս»

Եվ կը մնամ
         Ձերդ
      բարևներով Դ. Վարուժան


65. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

<23—24 դեկտեմբեր, 1906, Կանտ>

Սիրելի տոքթոր Պազարճյան,

Ստացա Ձեր քննադատությունը։ Կարդացի և ժպտեցա։ Եթե այդ ժպիտը չէր սփինքսային, պատճառը սեր վերջին էջն էր և ասդ անդ ցրած քանի մը պարբերությունն էր, որոնց մեջ ես կը գտնեի քննադատությունը գրելու արդար նպատակ մը և ապացույցը Ձեր անկեղծ համոզման պատկերացումին։ Ինչ որ չեմ ընդունիր՝ այդ համոզման բազմաթիվ մասերուն անճշդությունն է և այդ պատկերացումին այն մղիչ եղանակը, որ Ձեզմե թվարկված իրական կամ կարծեցյալ սխալները իր ծանրությամբը բնավ չհամակշռեր։ Այս վերջին կտորը Դուք ես անդրադարձած կր թվիք և կըսեք, թե տեղ—տեղ պիտի մեղմացնեմ քննական խստություններս։

Ես հոս, բացարձակապես կարևոր է, որ աչք մը տամ Ձեր քննադատության և վայրկյան մը մեկդի դնեմ մեր բարեկամական ոճը՝ զայն ըստ իր ժամանակին ջերմեռանդորեն վերստին ձեռք առնելու պայմանավ։