Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես իմ եղբորս երբեք երեսերևույթով և գործելու եղանակով չեմ նմաներ, բայց բնությունը կուզե, որ ես իր ձկտումները, իր հակումները և նույնիսկ իր ճաշակը ունենամ և երկուքնիս՝ մեր ծնողքինը։

Ես բնավ պիտի չուզեի, որ բոլոր «Սարսուռները» «Հայր, օրհնե»-ներ և «Հիվանդ է»-ներ ըլլային․ ասիկա միօրինակ պիտի դառնար, և քանի մը նմանօրինակ քերթված, հետո՝ ձանձրացուցիչ։

Հոգեկան տրամադրող վիճակը, նյութը, միջավայրը, որակը և մանավանդ չափը կը պահանջե արտադրության շեշտը և կերպը փոխել, դարձնել միալար։

Ոչ, բարեկա՛մ, «Սարսուռները» իմս է, ջղերուս կյանքն է ան։ Բոլորովին կը սխալիք թե՛ Դուք և թե՛ Չոպանյան, երբ անձիս մեկ մասը Հյուկոյի և Դուրյանի մեջ կը բաժնեք։ Մանավանդ Դուրյանի, այս սխալ է, հավերժորեն. սխալ, Դուրյանը հասկցած եք, զայն հասկցած է Չոպանյան, նույնիսկ, եթե չեմ սխալիր, կենսագրությունն ալ գրած ես պիտի ամչնայի, դեռ իրիկունը գրել՝ զայն ելլալ բացատրելու։ Նույնիսկ ողջ հինգ տարի է զայն ձեռք առած չունիմ։ Այսօր առաջին անգամ Ձեզմե դրդված փոխ կառնեմ և անտի հայ ընկերներես մեկեն, որ նաև ուսանող է Մուրատ—Ռափայելյանի։

Եղբա՛յր, ո՞ր քերթվածին, ո՞ր տողին, ո՞ր խոսքին մեջ այդ ազդեցությունը կը գտնեք, կերազե՞ք. արդյոք։

Ձեր թված օրինակներուն մեջ, որոնք հավանական, է ամենեն ազդվածները կարծված են, կը գտնիմ հետևյալ տողին մեջ (դիր ամբողջ կտորը)

Եվ դամբանի ջաճին մրուրովը սուգի,

նմանություն մը Դուրյանին, սա բացաարությունն։

Այս ճակատագիրն ի՜նչ սև է, Աստվա՜ծ,
Արդյոք դամբանի մրո՞ւրով է գծված.

Ահա ամենը։ Եթե այս ալ կարելի է ազդեցություն համարել։ Մյուսները,

...Այս քընարս է շինված, տե՛ս,
Սև նոճիե փթթում մահվան ավիշի,