Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գտնար Դուրյանեն և ոչ նմանություն, եթե երկուքս ալ հայորդի ենք, և երբ ինք ծնած է <Մոտայի> նոճիներուն տակ, ես ապրած եմ հոն ամբողջ վեց տարի։

Գալով Հյուկոյի, ճիշդ է, որ ես զինքը ստեպ կարդացած եմ և սիրած (թող որ այսօր ինծի համար նշանակալից հմայք մը չունի), բայց դարձյալ չեմ ընդունիր, թե այս անիծյայ քնարս, սեղանիս վրա, կուգա հաճախ ինքը զարնելու․ ան փոքր է, իր ձ<իր>քերուն բավական բարեկամ ենք եղած, այն հանճարին շունչը խանդավառելու թմրած վայրկյաններս։

Ես իրեն այնպես եմ, ինչպես որ ինքն Լամարդինին կամ Շաթոպրիանին։ Րոմանտիկ դպրոցի սյուն ըլլալով, ինքն իբրե. գլխավոր ու վիրտիոզն այդ դպրոցին, կարող է ինձ սորվեցնել ծնանիլ, բայց ստեղծել և հղանալ ո՛չ․ ինքն մինչև հիմա մահ կը լարեր քնարս, և ես ինքս իմ ձեռքերով զարկած էի իմ արտոսրած եղանակս՝ իմ ուզած եղանակովս։ Իսկ այսօր սովրա՞ծ եմ այդ լարերու՝ ագոռն ընելու կերպն ալ։ Չեմ դիտեր, կսպասեմ որ իմ քննադատներս զայն ինծի ավետեն։ Ձեր իրիկվան աղոթք ըսածը, որուն caricature[1] գուցե կը համարվի «Հավերժության սեմինը», ես իր քանի մը հատոր բանաստեղծություններուն մեջ չգտա, եթե ինձ անծանոթ իր մեկ հատորին մեջ է, կը խնդրեմ, ինձ իմացներ, գուցե «Աղոթք հասարակացըն» <է>, որ կակնարկեր։

Բայց զայդ Հյուկոն իր մայրամուտքի օրերուն չէ քանդակած, զայն դրած է 1830-ին, երբ 28 տարեկան էր՝ դեռ բոլորած մեկ երրորդ մասը իր կենցաղին։

Ան բոլորովին տարբեր է. «Հավերժության սեմինեն» լոկ միջանկյալ մաս մը կա, որ կը խոսի մեռյալներու մասին․ բայց ատ ալ ոևէ նույնություն չունի իմ քերթվածիս հետ․ և չէր ալ կրնար ունենալ․ մեր երկուքիս ծրագիրներուն իրարմե տարբերությունը՝ նպատակի և կազմության տեսակետով, անխուսափելիորեն անկարելի կը դարձնե մեր գրածներուն մեջ ոևէ նմանություն։ Կաղաչեմ, որ անգամ մը ևս ուշի ուշով բաղդատեր։ Այս առթիվ, սիրելի բարեկամ, եթե բարի նպատակներուդ

  1. Ծաղրանկար