Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համոզված չըլլայի, այս առթիվ խիստ պիտի վիրավորվեի Ձեր կիրարկած բացատրութենեն, թե ՎաՐուժանին ուրիշի գործերան և գաղափարներուն ձեռք կարկառել չի վայլեր: Այս ըսվածքին մեջ կա մեղադրությանը գիտակցորեն եղած նմանողության մը, ինչ որ միշտ ինծի ատելի եղած է, այն քնքուշ և խորհրդավոր օրեն ի վեր, երբ պատանիկը ուսուցչեն 1902 իր առջի շարադրության նյաթը կստանա։ Ես պա՛րծանքով հոս կը կրկնեմ նմանող ամբաստանած Մյուսեի ան խոսքերը,..

Գանք ուրիշ խնդրոց։

Սիրելի բարեկամ, իրավացի Է, թե չեմ ուսումնասիրած ըստ բավականի եվրոպական հեղինակներ, մինչ ցարդ վարժարանի աշխատությոններս թույլատրած չեն զայս։ Բայց թե ո՛չ մի նշանավոր հեղինակ՝ այս չեմ ընդունիր։ Ես կը կարծեմ, թե (բացի միջազգային գլուխ գոր<ծոց>ներուն ընթեռնումը) լավ թափանցած եմ գեթ Շեքսփիրը, Հյուկոն, Ռուսոն, Պոտլերն ու Աստվածաշունչը։ Եվ իբր թե Մխիթարյան միջավայրեն առած եմ ինչ որ դյուրին է, պարզ սովորուն և հոռի, այս լոկ քմծիծաղ կարթնցնե յիս։ Երբ հրատարակվեցավ «Սարսուռները», որ Մխիթարյան շրջանակեն ռուս գուցե շյուղի մը արժեքն ունի, այդ շրջանակին մեջ կարծվեցավ նոր և արժեքավոր գործ մը։ Այս Ձեզ ծիծաղելի կը թվի, նաև ինձ, բայց այս այսպես է։

Արդ Մխիթարյանները հին Մխիթարյանները չեն, քանի մը անձերու բացաոությամբ։ Բացի «լեզվեն», ինչ կուզեք, որ առած ըլլամ անոնցմե։ Ամեն օր հայերեն դասի ժամանակ կռիվ ունեինք։ Օր մը օրանց իրանց «Ծաղկաքաղին» վրա գլուխս խոնարհեցուցած չեմ։ Ամեն օր ըմբոստացած, կռված եմ թե՛ իրենց սորվեցուցածին, թե՛ ճաշակին և թե՛ հոռի վարչության դեմ։ Դերենիկը ծանոթ է իմ բոլոր հեստություններուս և հոգեկան կռիվներուս։ Ես Մուրատ — Ռափայելյանի մեկ չար ծաղիկն եմ և իր ծրագրին (եթե արդ ունի ծրագիր) մեկ ապստամբ զարտաղությունը։ Ես զիս կը համարիմ նոր բողբոջը հայկական նոր սերունդին։ Մուրատ—Ռափայելյանը հին Է դեռ, բայց ոչ այն իր առողջ հնությունը․ այլ ժամանակի ընթացքին մեջ