Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չորցած, գոսացած, նրան հառաջադեմ և տարբեր պահանջին դեռ անհաղորդ հնությունը, որ փոշի—փոշի կը քայքայվի և կը քայքայե փոքր ըղեղներ ու տկար նկարագիրները։ Չերկարեմ։

Իջնալով սեր քննադատության մանրամասնությանց՝ կընդունիմ քանի մը դիտողություննեը և ուրիշներ տրամաբանորեն կը մերմեմ։

<Մուսային> մեջ.

Ուր հողմակոծ պիտ ծըլի <վիշտն> աղեկեց

Համաձայն եմ Ձեզ հետ, թե ոչինչ կա այս տողին մեջ։ Բայց հետևյալ տողին մեջ միթե իրավցնե՞ չեք ըմբռներ պատկերին գեղեցկությունը։

Ուր որ կերթա ոտքը բոպիկ՝ խեղճությունն:

Այս ամբողջ խորհրդանշանական նկար մը գծեցի, ճամբու մը վրա, ոտքերը բոպիկ թռած արարած մը․ և գրեցեք ներքև խեղճություն: Հետո․

<Սև>նոճիե, փթթում մահվան ավիշի:

Եվ տողին մեջ պատկերն իր խոհությամբն հանդերձ այնքան ցայտուն Է, որ ինձ կը թվի, թե ջղային չափավոր զգացողություն մը բավ է զայն ըմբռնելու համար։

(«Ձյունե դագաղը»)

Լոություն ծոցն — երկրորդ աշխարհը մերին — (և այլն)։

Այս մասին կըսեք (ազնիվ մարդը իր բուն հայրենիքը կը դառնա․ ինչո՞ւ համար այդքան ողբ․), ինչո՞ւ այդքան ողբ․ լավ, ուրեմն կարդացեք քերթվածին երկրորդ մասն ալ, զայն մի համարեք, մի նկատեք ավելորդ, քանի որ դեռ ան կարող Է Ձեր հարցումները գոհացնել․ ան Ձեզ պիտի ըսե, թե ողբացեր այն, որ ոչ թե կը մեռնի, այլ այն, որ թշվառ ապրեցավ, ողբի մահվան համար չէ, այլ թե ինչպես կը մեռնի և ինչ եղանակավ ապրեցավ։

«Դաստիարակը», «Հաշիշը», «Տղաք, ներեցեքը» թույլ են։ Մի՛թե «Հաշիշն» ալ թույլ է․․․ Ես կը լռեմ․ երկար պիտի