Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըլլա հոս գեղարվեստական քրքրումներու, դիմել, խնդիրը քիչ թե շատ, առավել կամ նվազ ճաշակի շուրջը կը դառնա, որ ուրիշ բան չէ, բայց եթե զգացման բանաձևած անձնականությունը. հետևարար մեր կշռադատությունները առհավետ ենթակայական պիտի մնան։ «Վշտին» համար ոչինչ կուզեմ ըսել. անկե մաս մը օրինակ բերած եք. ընթերցողը կարող Է զատել, որչափ ավելի ըլլային օրինակները՝ այնքան ավելի ուրախ պիտի ըլլայի, գեթ ասիկա միջնորդին ազդեցությունը կը մեղմացնե գրողը կարդացողին հետ ճակատ ճակտի բերելով։

Իսկ գալով «Մուրացիկին» (քանի որ այս մասին կը քննադատերերկու մասե բաղկացած է. այս մասերուն որոշ բաժանումը ծրագրին պա ծառությունն է. անոնց սերտ միացումը, անո՜նց ծրագրին ճարտարությունը և գեղեցկությունն է։ Ի՞նչ ավելի գեղեցկավույն։ Ի՜նչ ավելի հոգեբանական, քան է փոքր պատկերի մը կերտմամբ անցնիլ։

«Արյունոտ ճյուղը»։ Այս մասին Ձեր քննադատություն ոչ այլ ինչ, բայց եթե բազում աղմուկ առ ոչինչս։ Հոս Ձեր քննադատությունը կերկճըղի պալլատը և Չոպանյան միասին ջախջախելու։ Հեգնորեն կը զարմանաք, ջղաձգորեն կընդգծեր ու վստահ Ձեր շանթ ու կրակին, երբ կը համոզվիք, թե այլևս քերթվածը, այդ հավ փյունիկը կազմված է զգացողությանս, երևակայունությանս ջերմութենեն, արդեն այրած, փոշիացուցած եք, ան իր մոխիրներեն հանելովն կը վերածնի. բայց ավա՜ղ, ճանկերեն մին միշտ ջարդված, միշտ պակասավոր. ի՜նչ փույթ, ան գեղեցիկ է, ի՜նչ փույթ, ան թռչելու թևեր ունի։

Վերլուծենք։

Գծած նկարը բնական Է։ Բավ Է, որ մին բնությունը ուշի ուշով դիտած ըլլա՝ կը համարիմ, թե տեսած Է մերթ ճյուղեր, մացառներ, որ գետը իր ափերեն հավաքած կը բերե, մերթ ամբողջ սարահարթի մը մեջ անջատած մասը կուգա ալիքներեն, կամ չորցած թուփ մը, որուն շուրջը կիտված ոստերը փրփուրներեն (ի հարկի) կը հավաքվին։

Միթե՞ իրոք չե՞ք տեսած, որ այս թափառկոտ կույտին մեր ցրված ոստ մը կամ մասամբ դեռ չթրջված եզերքներուն տեղը