Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

70. ԱԹՍԼՆԱՍ ՏԻՐՈՅԱՆԻՆ

<6—8 հունվար, 1907, Կանտ>

Սիրելի Հայր Աթանաս վարդապետ Տիրոյան,

Ընդունած եմ Ձեր նամակը և հոն ներփակյալ դրամը և չգիաեմ, թե անոնցմե ո՞րն ավելի թանկագին եղավ ինձ։

Դեկտեմբերը պարտքով և ապառիկով անցնելե վերջ, սեր նամակով հանգիստ շունչ մառի։

Հայր Սարյան ամրողջ ամիս մը կը գրեր, թե համբերեմ մր քիչ և ահա 100 ֆրանք ամսավճարս կստանամ․ մեյ մըն լսեմ, որ Եգիպտոս նոր շինություններ (՞) ընելու է գնացեր, ու ես դեռ կը համբերեմ՝ գուցե մինչև որ վերադառնա...

Վերջի ստացած լուրերս, որոնք Մուրատ — Ռափայելյանը գրեթե թալլված վիճակի մը մեջ կը պատկերեն, վրաս շատ ազդեց։

Վարժարանը, որ ընտանիքիս հավասար սիրած եմ, և այս անկեղծորեն կըսեմ, զայն կը համարեմ ամբողջ հայրենիքիս հավասարած մեկ նժդեհ մասը, ուր ազգի մը ապագան կը կռանվի, ուր որբերը հայր կը գտնեն, աղքատները՝ հաց և ամենը միասին՝ լույսը, և եթե այսօր Հայաստանի աստղերը արյուն կը կաթեն՝ ես պիտի չուզեի, որ Մուրատ—Ռափայելյանի աստղը խավար կայլակեր։ Արդ, բոլոր անոնք, որ այդ դպրոցի պաշտոնեության մեջ պիտի զեղծանին, անոր կանոնագիրը իրենց քմայքոտ խելապատակին վրա պիտի գծեն, կամ անոր քսակը չփոթեն իրենցինին հետ։

Արդեն կը գուշակվեր, թե այդպիսի վարչության մը ծայրը այդ պիտի ըլլար, երբ նույն իր խելապատակը կընե կանոնադիր ու իր քմահաճույքը՝ օրենք։ Արդ, կը հուսացվի առողջ վերածնություն մը, և այդ հույսը Վանքին վրա է դրած։

Գալով իմ մասիս՝ չեմ գիտեր, թե ինչպես պիտի կարգադըրվի ամսականիս հղումը․ միշտ Դո՞ւք պիտի ղրկեք, թե՞ հետո դարձյալ վարժարանին պիտի հանձնվի։

Գալով սեր անդորրագրին՝ ես չգիտեմ ի՞նչ գրեմ հոն, ան բոլորովին իմ դրությանս աններդաշնակ խմբադրված է։ Բայց