Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որովհետև անգամ մը ղրկեր եք զայն, չեմ ուզեր դատարկ ուղարկել. 100<ֆրանք> հոն նշանակած եմ դեկտեմբերի համար, զոր ինչպես ըսի Հայր Ստեփանին բազմաթիվ համբերե—ներե վերջ դարձյալ չէի ստացած վերջին պատահարներուն՝ պատճառավ։

Այս մասը արդեն Հայր Արիստ․ վարդապետին ալ գրած եմ՝ խնդրելով, որ գեթ ջանար ամսավճարս ալ այս օրերս ուղարկե։

Իսկ սահմանած տարեկան նպաստը նշանակած եմ 1450 ֆրանք, այս մասին նախորդ տեսչին գրած էի, բացի յուրաքանչյուր ամսուն 100 ֆրանքին․ 250 ֆր. համալսարանի տարեթոշակին համար՝ առանց որո անկարելի է, որ համալսարան ընդունեն հաճախել։

Տեսուչը (Հայր Սարյան) ինծի խոստացած էր այդ գումարը մաս առ մաս ղրկել, որուն թե՛ նամակը քովս է և թե համալսարանի՝ ինձ ուղարկած այն թուղթը, թե սահմանած տարեթոշակեն ազատ չեմ եղած, զոր չվճարելու համար երկու ամիս առաջ խնդրագիր մը տված էի։

Ահա վիճակը իր համառոտ գծերով, որ է՝ կսպասեմ հունվարի ամսականիս 100 ֆր․ և համալսարանի 250 ֆր․ տարեկան վճարումին, առանց որո 2 — 3 ամիս վերջը ինձ անկարելի կըլլա դասերս շարունակել։

Զայս նաև գրած եմ Հայր Արիստ. վարդապետին ալ։ Հույս ունիմ նպաստավոր պատասխանի մը, այլապես գոյությունս իբր ուսանող ինծի անկարելի կը դառնա. հորս դիմել՝ սրտիս կը դպչի․ արյուն քրտինք մտնելն վերջ ան հազիվ կարող է ընտանիք ապրեցնել։ Կսաասեմ պատասխանի Վանքե՞ն թե դպտոցեն, ես չվարած եմ։

Ընդունեցեք ամենազնիվ մասը սրտիս. հուսամ ուրիշ առիթ պիտի ունենամ հրամանքնուդ գրելու, երբ սա դրամական խնդիրները վերջանան, և ես նյութ ունենամ։

Միշտ Ձերդ մտերիմ
Գ. Վարուժան