Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եմ հաղթական, օր մը գուցե ան զիս թողու, կամ իր փլատակին տակ գլուխս ծռե և ողս կոտրե, Է՛ լավ, այն աաեն ես կանիծեմ հույսը և իր հեղինակը, և այս կավիս վախճանը կը փնտրեմ իմ անարգ փտության մեջ։ Փարթամ կյանք մը ապրելու ձկտում չունիմ, և ոչ ալ գիտությունն Է, որ ինծի ճշմարտությունը կը խոստանա․ գիտեմ, որ առաջինին մեջ սիրտը կը մեռնի և երկրորդին մեջ միտքը կը խարվի։ Գանձը, որուն կսպասեմ, տարրական բարեկեցություն մըն է, վասնզի այդ արդեն կը բավե ծնողքիս հույսին հագուրդ տալու համար. ապրելով նեղ շրջանակի մեջ անոնց մեջ նոր փափաքներ չեն զարգացած, իրենց պետքերուն սահմանավորությունը, ապագային մեջ քիչ մը ույժերս կը քաջալերն։ Եվ ես իբր անդամ ընտանիքի, գոյությանս վախճանը իրագործված կզգամ։ Բայց, ավա՜ղ, այս պարտքով պիտի շատանայի, եթե ազգը կամ ընկերությունը ինծի ոչինչ ըրած ըլլար, եթե իմ դաստիարակությունս ըլլար իբրև մեծ զոհողություն՝ միմիայն հոր մը պարտավորիչ փառքին կամ մոր մը բնազդական որդեսիրության։ Բայց այս չէ այսպես։ Ազգն է, որ մեզ վարժարանին մեջ թե համալսարանին, սնուցած է և կրթած։ Իր գանկին տարվե տարի վերածնող ընձյուղն ենք, իր կյանքին շարունակությունը և իր անցյալին ապագան: Հետևաբար Մուրատ-Ռափայելյանի ամեն ձրիավարժ շրջանավարտ աշակերտ, որ լոկ ընտանիքին օգտակար, հայրենիքին ոչինչ կընե՝ գող Է, և ընտանիքը իր զողոնին մասնակից։ Ես խիստ զայրացած եմ մի քանի նախկին աշակերտներու վրա, որոնք կամ այլասերած են, կամ եղած են անտարբեր և անձնապարտ հայեր, և ճշմարիտ ըսելով, քիչ մըն ալ վարժարանը մեղսակից կը գտնեմ ատոր՝ ի վնաս իրեն. գուցե ես ապրած եմ իր անկումին ժամանակ՝ թե ոչ ցավով կըսեմ, թե հոն բոլորովին տոհմային գիտությունը երեսե ձգված Է։ Օտար վարժարանական աշակերտ մը եթե իր պատմությունը մատի վրա չգիտնա, ցավալի կիսար<ար>ած մը կը նկատվի։ Մարք Բոցարիս հունական գիտության ամենաքստմնելի ժամանակը, նույն Մայր երկրին մեջ, ուր օսմանյան արհավիրքը կիշխեր, դպրոցներու մեջ մտցուցած է ոչ թե միայն