Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քու կյանքդ քեզ վանառողներ են լոկ քաջ:
(Հասկցա՞ր, թող Արամը քեզ բացատրե ի հարկին)

Հուկդ միշտ

Դ. Վարուժան


77. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

11 մարտ, 1907, <Կանտ>

Սիրելի պ․ տոքթոր Պազարճյան,

«Անահիտներեն» Ձեզ ուղարկեցի երեք միացած թիվ։ Առաջինները կարդացած եք․․․ վերջինները դեռ չեմ ստացած։ Երբ պ․ Չոպանյանի հարցուցի հապաղումներուն պատճառը (ես ենթադրելով իր մենակությունը), կը գրեր, թե նյութականն է գլխավոր շարժառիթը անոնց ուշանալուն, թե չէ — կըսեր — դեռ 10 տարի «Անահիտ» լեցնելու նյութ ունիմ։ Այլապես ես նկատած եմ, որ արդ եթե անխոնջ աշխատող մունինք՝ ինքն է հրապարակի վրա։

Պայրընը իր ոտանավորներուն մեջ հիանալի չեմ գտներ՝ ամենահիանալի գտնելով poeme-ներուն մեջ. պիտի ջանամ անոնց տված ներշնչումը ինծի օգտակար ընել առանց անոնցմե ազդվելու․ այդ մասին ամեն ընդդիմություն պիտի ընեմ։ Իսկ եթե առանց ազդվելու չկա օգուտ, է՛, լավ, այն ատեն Պայրընը կը կարդամ իբրև բանասեր մը, հոդվածագիր մը։

Հեղափոխականները մոտեն չեմ ճանչցած, որ գաղափար մը հայտնեմ։ Տակավին պաշտումով կը վերաբերվիմ կռվողներուն հանդեպ․ իսկ ղեկավարողներո՞ւն, հայտնի է, կասկածախառն հարգանքով։ Ինչ որ ալ ըլլա, Թրքահայաստանի վիճակը ամեն ջուր չի վերցներ․ երթալով՝ այդ մասին հոռետես կը դառնամ ես։ Այս վերածնությո՞ւն է թե հոգեվարքի խլրտում։

էլի՜, էլի՜, լամա Սաբաքթանի...

Գրեցեք Ձեր ներկա վիճակին վրա տեղեկություններ և խնդրեմ ըսեք թե հպատակություննիդ փոխելնիդ Թրքստան օգուտ մունի՞ և ճանչցվա՞ծ է թուրքեն։

Միշտ Ձերդ սիրով
Դ. Վարուժան