Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

78. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

4 ապրիլ, 1907, Կանտ

Սիրելի պ. Չոպանյան,

Ստացա քարտը և դրամը։ Շատ շնորհակալ եմ այն հոգին ու խնամքին, զոր այնքա՜ն ազնվորեն ցույց տվիք «Սարսուռներու» մասին։ Մնացածը հոգ չէ, ուղարկեցեք ինծի։ Իմ քով և այլուր ծախվածներն ալ նկատի առնելով կը տեսնեմ, որ իրավցնե մեր ժողովուրդը ինչպես որ պետք է դեռ չհետաքրքրվիր գեղարվեստով — ըլլա նույնիսկ քաջալերելու համար։ Դրամը չէ, երբե՜ք, որ կը խթե զիս, առայժմ ատոր պետք չունիմ՝ եթե հորս վիճակը չմտածիմ դեռ, այլ արժանապատվության չգիտեմ ի՜նչ մըն է, որ կողս կը խածնե։ Այս ինծի աններելի պիտի գտնեի՝ մխիթարվելով խակությամբս գրական ասպարեզին մեջ, եթե Ձեր բոլորիդ ո՜վ մեծեր — խարդավանված ճակատագիրը զիս չզայրացներ և հիմակվնե չներշնչեր ինձ վտանգը՝ որ իտեալներուս կսպառնա։ Մտադիր եմ, եթե ապագան չլքե զիս, ուրիշ ո՛ևէ հատոր մը ձրի բաժնել, փոխանակ իր արժեքին՝ կողքին գրելով՝ «Անգին», կը տեսնեմ, որ կը ժպտիք։ Հիրավի մեր քերթողները ավելի լավ է ինքզինքնին նվիրական հազածո ի սպաս դնեն ժողովուրդին, քան թե իրենց միսն ու արյունը մեկ-երկու ֆրանքի ծախեն՝ առանց ծախելու։

Համառոտեմ։

Կը ցավիմ, որ մինչ ցարդ ես ալ չեմ կրցած Ձեզ փոխադարձ ծառայություն մը մատուցանել, և եթե այս բոլորովին զիս չի ճնշեր՝ պատճառն այն է, որ երախտապարտը չի նեղվիր, երբ երախտատուն կը սիրե։ Ասոր ճշմարտությունը իր բացասական ձևին մեջ ավելի ցայտուն է։ Կը մտածեմ, թե իմ սիրալից հարգանքս Ձեր սիրտը ամբողջ կը լեցնե։

Քերթվածը, զոր կը ներփակնմ, թերևս Դուք սիրեք․ հակառակ պարագային՝ կարող եք այրել․ իր բոցը,. ապահով եմ, երեք օր Փարիզը պիտի լուսավորե։ Եթե անոր խորագրին տակ բնաբան մը ուզեք զետեղել այդ ամբողջ Ձեր գործունեությունը պետք էր ըլլար, և իմ բնազդական ու գիտակցական զգացումներես