Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջինը։ Երեկ «Անահիտին» մեջ շատ խանդով կը կարդայի․ մտածենք և զգանք ու գործենք իբր հայ։ Ահա ինչո՜ւ կըսեմ, թե թերևս Դուք զայն սիրեք՝ այս քերթվածը։ Բայց կը վախիմ թե հոռետես՝ կամ ավելի՝ չափազանց գտնեք։ Ձզերուս հիվանդությունն մեջս ըլիլ՝ ճառագայթը՝ արև, և ժանգը՝ թույն․ և հոն մեր ժանգն է, որ քնարի կ՛ենթարկեմ, ահա թե ինչո՜ւ համար տեղ-տեղ շեշտը սրտմտորեն կը կտցահարե։

Ընդունեցեք սիրալիր ողջույններս

Դ. Վարուժան

Հ․ Գ․ Չմոռնամ ըսելու, թե կը խնդրեմ անհրաժեշտ ինձ ուղարկեք ծախքերը, զոր «Սարսուռներու» համար ըրած եք, այլապես անհանգիստ պիտի ըլլամ։

Նույն


70. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

<6—7 ապրիլ. 1907, Կանտ>

Սիրելի Հայր Արիստ. Քասգանտ<իլյան>,

Ձեր նամակին ներփակյալ 100 ֆրանք ստացած եմ․ միշտ շնորհակալություններ։

Փոխադարձ շնորհավորություն ս<ուրբ> Զատկի ու համբույր Ձեր սուրբ աջին։ Ինչպե՜ս չհիշել Բրգնիկը, մանկության օրերը, որոնց մեջ երջանկությունը թաղեցինք։

Այն Զատիկը չէր նմաներ այս Զատիկներուն, հոգին կարծես Հիսուսին գերեզմանեն համբառնալը կընդնշմարեր և կզգար համբույրը բոլոր հավատացյալներուն։ Այսօր չկա այն, բայց իր հիշատակը երևակայության խոշորացույցով ավելի հսկայացած է մեջս և ավելի խտացած։ Բրգնիկը էությանս հիմնաքարը կը կազմե, իր մրրիկները հոգվույս մեջ անմահ են, և իր ծոթրինաբույր կավը առհավետ ուղեղիս ամենաջերմ փսորը պիտի հորինե։ Տխուր ժամերուս կը հիշեմ և հիշելով կը տխրիմ, բայց այս վերջին տխրությունը քաղցրություն մունի,