Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

85. ՌՈԻԲԵՆ ԶԱՐԴԱՐՅԱՆԻՆ

14 հունիս, 1907, Կանտ

Սիրելի պ. Զարդարյան,

Ձեր նամակն ստացա և լրագիրները՝ «Ռազմիկները», շնորհակալությամբ։

Պ․ Դերենիկ մեկն է այն անձերեն, որոնք անցնելով իրենց հետքին վրա՝ բարեկամություններ կստեղծեն, կամ արդեն գոյացած սերմերը կարթնցնեն. այսպես եղավ մերինը։

Նախապես Ձեր գրություններուն մեջ զԶեզ ճանչցած եմ, որոնց ներգործող շունչը այսօր ավելի մտերմորեն կը բաբախե սրտիս։

Ձեր հրավերը ինծի քաղցր է, երբ այդ foyer[1]—ին կրակը հայրենի խարույկեն է, որ կը բերվի։

Հոն դրեք Դուք հորենական անտառին կաղնին, թող Սիամանթոն դնե հոն իր ջերմագին բոցը, ես ավա՜ղ միայն ծուխ կրնամ բերել։

Զայն ընդունեցեք ներփակյալ։

Այդ մռայլ էջը հիշատակներուս մղձավանջին մեջ գրած եմ. արդյունք է ստեղծիչ ջղայնությանս, որ օրեօր զիս կը մաշե իր փոշիներով՝ միշտ նմանօրինակ թունավոր ծաղիկներ կազմելով։

Եթե չհավնիք՝ կրնաք լիազոր իշխանությամբ այրել․ գեթ իր ծուխը կը ճանկռտե այն Աստծույն աչքերը, որ անոր գութն է արդեն։

Սիրալիր հարգանքով,
միշտ Ձերդ
<Դ. Վարուժան>
  1. Օջախ