Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբեմնի կարողություններ, որ վարժարանի կյանքիս մեր ներսս կը քնանային, այսօր կզգամ իրենց թուրմի բողբոջումը։

Երբ Սարյան դժվարության կը հանգեր ուսանող ըլլալուս համար (վասնզի concorso[1] չէի տված), օր մը կը հիշեմ, թե իրեն ըսի.

— Եթե կուզեք իմ ճյուղիս (իմաստասիրությոմե, պոեզիա գեղարվեստ) կուտամ։

— Բայց որո՞ւ հետ։

(Այն ատեն համարձակեցա իրեն պատասխանել․)

— Ձեզի հետ։

Վասնզի ինքն ալ գիտեր, թե իր չոր դասին սիրելի աշակերտները կեղծավորության մեջ միայն կրնային concoise տալու՝ այդ ալ իրեն հետ, և նույն ատ աշակերտներն են ահա, որ Թորինի մեջ այդ հրեշին համակիր տարր կը կազմեն։ Ես այս գիտեմ, և երբ երկու տարի առաջ Հայր Օհանի դեմ մեր ըրած ցույցի ծրագրեն դուրս... հանած էինք Սարյանր, վասնզի ես համոզված էի որ այդ <քարթու> տարրը, որ մինակը մասը կը կազմեր, խոչընդոտ պիտի ըլլար մեզ և <հանգած էր>, որ մեր ամբողջ արդար ու մարգարեական ձեռնարկը՝ վիժել տար։ Մարգարեական կըսեմ, վասնզի Հայր Օհանը խոշորացույցի տակ դրեք՝ կունենաք Հայր Սարյանը, Հայր Սարյանը խոշորացույցի տակ դրեք՝ կունենաք Բեհեղզեբուղը։

Մեկ անգամ մնաց միայն, որ քեզի դրամ ղրկեմ, կըսեք, և հետո լսեցի, որ Հայր Թորոսյան որոշված է տեսչության։ Ես զինքը լավ չեմ ճանչնար, թեպետ տնօրեն հոժարիլը լսած եմ, պատվական անձ մըն է։ Ինչ որ ըլլա, կը խնդրեմ, որ երբ վարչությունն իրեն հանձնեք, հանձնեք նաև զիս ալ։ Բավական է, որ ինծի հետ ունեցած հարաբերությանց մեջ Ձեզի չափ վրաս խնամք տածե․ ահա ինչ որ կը փափաքիմ։

Գալով արձակուրդի մասին, կը ցանկանայի ամիս մը Ազոլո անցնել․ հոգ չէ, թե ինչ պայմանով ընդունվի առաջարկս․ միայն կը փութամ ըսել, թե իղձս թող ոչ օրենք մը ենթադրե և ոչ օրենքի մը բացառությունը կազմե. եթե թույլատրվի զայս,

  1. Մրցում, մրցույթ, կոնկուրս