Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տե՛ս, թե ալ ինչ կետի հասեր է այս անիծյալ կյանքը, զոր կը հուսամ թե երկար ատեն պիտի չկրեմ ու ահա

Ո՜չ nք, ո՛չ ոք գհտե վիշտն
Որ թոքերուս մեջ, զերթ խաշխաշ թունաբեր,
Կաճի արագ. ո՜չ ոք գիտե թե ինչ կերպ
Հուսահատությունն օրեօր զիս մահվան հետ
Կընտելացնե, թե կերթամ ի՜նչ ճամբայով
Կյանքիս մոխիրն ես իմ ափին մեջ կըշռել.
Մահկանացու նայվածքներու վարագույր
Պիտի ըլլա սարդի ոստայնը զոր ես
Լռությամը հոգվույս ավերին կը հյուսեմ:
...Դու գիտես լոկ ահավոր վերջս, ո՛վ լուսին,
Որ նորին մեջ տրտմաթախիծ կը ժպտիս
Եվ գիս քեզի՜ կը կանչես.
Դո՛ւ գիտես լոկ թե ի՜նչ հողով թունավոր
Թըրծված է բաժակն այն
Որով կյանքս ես խմելու եմ սահմանված:

...Կանուխ է դեռ իմ ձեռքերս իմ արյան մեջ
Թաթխելու, դեռ կանուխ է:
Երբ տխրությունն ընդաբույս
Սըրտիս ամբողջ մեղրի փեթակը կոտրե:
Եվ հույսի ուղտն, ա՛լ խոնջ, ծալլե ծունկերն իր
Օրերուս այս անապատեն մեջ անձիր,
Երբ խորտակվին ա՛լ վշտակիր այս կյանքիս
Զույգ անիվներն հրճվանքի ու պարտքի,
Ա՜խ այն ատեն, մըտերի՜մ հոր, անիկա
Որ գուցե արդ ինձի դափնի կը քաղե
Պետք է դառնա, թող դառնա,
Քու եգրիդ շուրջ մեռելապսակս հյուսել:
Քանզի այն օրն, անիծելով հայրական