Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

91. ԴԵՐԵՆԻԿ ՃԻՋՄԵՃՅԱՆԻՆ

23 օգոստոս, 1907, Կանտ

Դերենիկդ իմ,

Վաղը՝ 24 շաբաթ, կը մեկնիմ դեպի Թորին՝ առանց գիշերները ճամբորդելու, գուցե կը մնամ ժամանակ մը Ժնև։

Բարևներս ամենուն․ պ. Գ. Խանպեկյանեն ալ։

Քուկդ րոմանեսկ
Դ. Վարուժան


92. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

13 հոկտ, 1907, Կանտ

Աղքատներու ճաշարանին նոթիներուն իրենց բարեկամեն

Վարուժանե, Ողջո՜ւյն,

Հասա Աանտ, Ճիշդ ըսելով՝ Կանտ ինկա։ Իտալական էին քովիս ֆրանքները, Գաղղիա հազիվ հասա՝ ոչ ոք առավ և ո՛չ իսկ սերաֆները (Հայկը անպատճառ մեկ սանտիմ պիտի ըսե ներեցեք)՝ լումայափոխները: Վերջապես տեղնի տեղով երկու օր անոթի մնացի։ Եվ որպեսզի քար չուտեմ, ընծա տանելիք ճանտույոթներս կեսվակես ներկեցի։ Ձեր այդ ներկելու արհեստը, որ Ձեզմե սորվեցա, ինծի օգտակար եղավ, շնորնակալ եմ։ Հիմա գեշ չեմ, հուսամ, թե քիչ ատենեն դրամ կստանամ և կը մաղթեմ նույնը Ձեզի։ Գրեցեք՝ ի՜նչ ելք որ ունենա վիճակնիդ։ Արամ և Պարտիդ հոդ հասա՞ծ են։ Արամին ըսեք, որ խոստումները կատարելով միայն կրնա հետս հաշտվիլ․ բայց ո՛չ հիմա, հիմա դո՜ւք պետք ունիք զինքը struttan[1] ընելու։

Մաղթելով Ձեր ճաշարանին լիություն, կը մնա Ձերը

Դանիել Կանտեցի

Հասցես.
D. Tchlboukkear
Rue du Jardin 35,
Բարևներ Գրիգոր Խանպեկյանեն։

  1. Շահագործում