Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

93. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

13 հոկտ․, 1907, Կանտ

Սիրելի պ․ Չոպանյան,

Փարիզեն անցնելուս որոշումը գործադրությունն եղավ։ Հապճեպի մեջ չկրցա Ձեզի լուր տալ և Ձեզ տունը չգտա դժբախտաբար։ Որչա՜փ ինձ քաղցր էր Ձեղի հետ անգամ մը տեսնվիլը։

Գուցե եկող տարի, պիտի ջանամ ատոր։

Այս շրջանս թեպետև կազդուրվելու համար էր, բայց երբ Թորինի մեջ ձեռքս անցավ ճոխ գրատուն մը՝ առիթը չփախցուցի քանի մը ուսումնասիրություններ ընելու։ Շատ ուշադրությամբ կարդացի «Ավեստան», հնդկականներեն՝ «Ռամայանան», «Մահապարաթան» և քանի մը հատվածներ «Վետաներեն»։ Վաղը՝ մյուս օր՝ համալսարանի դասերս կսկսին, եթե ժամանակ գտնիմ, պիտի գրեմ բռեմա մը, որուն ծրագիրը կազմած եմ։ Եթե «Անահիտները» հրատարակված են, խնդրեմ ուղարկեցեք նոր հասցեիս։ Ձեր քաղցր արձակը կարոտեցա։

Ընդունեցեք սիրալիր բարևներս

Դ. Վարուժան


94. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

12 հոկտ․, 1907, Կանտ

Սիրելի Դերենիկ,

Հոս վերջապես հաստատվեցա, միջին գնով սենյակ մը գտա և ճաշարան մը, բայց քեզի պես խոհարար մը՝ անկարելի եղավ ամբողջ... Պելճիքայի մեջ։ Սիրալիր ասպնջականությանդ շնորհակալ եմ․ հյուրընկալությանդ մեջ, ինձ հանդեպ սիրտդ միշտ տաք բաբախեց, իսկ ի՞նչ որ կը վերաբերի քանի մը աշխարհիկ պարտականությանցդ զանցառության, այդ արդեն պարագաներուդ վերադրած եմ։ Գրե, ի՛նչ նոր գլուխ որ բացվի