Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կյանքիդ մեջ, ես կը հետաքրքրվիմ քեզմով։ Տոկուն կերպով հետապնդե ապագայիդ ծրագիրը, զոր կազմեցինք։ Զամարին բարև ըրե և շնորհակալությունս հայտնե. չմոռնա՛ս։ Ըսե իրեն, թե պարտքս դու պիտի վճարես, երբ դրամ ունենաս։ Այս օրվնե անհուն տխրություն մը նորեն վրաս բռնացավ, ըսելու համար չեմ ըսեր։ Կուզեի անոթի՛ ըլլալ, բայց ուրախ՝ և Ձեր մեջ։ տոքթորեն ի՞նչ լուր կա, գրե իրեն սիրալիր բարևներս։ Գրե ինծի ալ, կը մխիթարվիմ քեզ քովս երևակայելով, մինչև որ իրավցնե քովս գաս։

Քույդ
Դանիել


95. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

29 հոկտեմբեր, 1907, Կանտ

Վերապատվելի Հայր,

(Հովհ․ վրդ․ Թորոսյան)

Խորին շնորհակալությամբ ստացած եմ 230 ֆր. 100 իբրև հոկտ<եմբեր>ի ամսաթոշակս և 130ն իբրև մեկ մասը համալսարանիս տարեկան վճարման։

Անհամբերությունն ունեցած էի դրությունս երկրորդել՝ թեպետև ստիպյալ հուսամ ներողամիտ կըլլաք։

Հոս արդեն մեր դասերն սկսած են, անոնց ուսումը տենդոտորեն և երկաթե կամքով կը շարունակեմ։ Ապագային վրա հույս ունիմ և այդ մասին կը խնդրեմ Ձեր օրհնությունը։ Սիրալիր ողջույններս Հ<այր> Վարդան վրդ․ և Ձեր բոլոր պաշտոնակիցներուն։

Մաղթելով տոկունություն Ձեր այդ դժվարին պաշտոնին մեջ

Մնամ խոնարհ
Դ. Վարուժան

Հ. Գ. ուրախ պիտի ըլլայի եթե նոյեմբերի դրամը ջանայիք գեթ 10 <օր> առաջ ուղարկել։

Նույն