Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

96. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

18 նոյեմբ․, 1907, Կանտ

Վերապատվելի Հայր,

(Հովհ. վրդ․ Թորոսյան)

Կը խորհիմ, թե ծանր արգելք մը եղած պիտի ըլլա, որ նոյեմբերի ամսաթոշակս իր ժամանակեն ուշացավ։ Խնդրեմ, որչափ կարելի է, ամսուն սկիզբները ուղարկեցեք։ Եթե այս ոևէ դժվարության կամ նեղության պատճառ կըլլա Ձեզի, ստիպված եմ Ձեր սրտին մեջ միշտ ներվելու դատապարտվիլ։

Սենյակիս վարձը և ճաշս կանխիկ հատուցանել պարտավորված ըլլալուս, երկար ժամանակ ապառիկ թողուլս՝ զիս կամըլցնե և կամաց-կամաց նույնիսկ անկարելի կրնա դառնալ։ Հուսալով, որ այս կետին ընդփույթ խնամք կը տանիք, կը մնամ սիրալիր հարգանքներով․ և բարևներով վերապատվելի Հայր Հացունիի և իմ սիրելի Հայր Մկրտչին։

Ձերը խոնարհ
Դանիել Վարուժան


97. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

22 նոյեմբեր, 1907, Կանտ

Իմս Դերենիկ,

Քարտդ առի։ Հոս անկարելի է քեզի համար բարերար հրեշտակ մը գտնել կամ գտնել տալ. բայց մի կարծեր, թե ռուսահայերն աղքատ են։ Իրենց մեկ տարօրինակ հաճույքին համար հազարներ կը ծախսեն, ընկերոջ մը համար 10 սանտիմ կը խնայեն. եթե քսակը լեցվի՝ սիրտը կը դատարկնա, Աստված մի արասցե, եթե այս վճիռը ամենուն համար ըլլա։ Հմայակին օժանգակութենեն ինծի այնպես կուգա, թե խեր մը կելլե օր մը, մի՛ հուսահատիր։ Զամարը ազնիվ է․ ի՛նչ ավելի մեծ մխիթարություն, քան թե կարող ըլլալ ընկերոջ մը օգնելու և