Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոլոր այն chilihe[1] գեղեցկություններեն, որոնք, ցավով կըսեմ, հարդի պես գրական հրապարակին վրա ծախվեցան և կը ծախվին տակավին։ Բացի քանի մը բացառիկ պաշտելի հոգիներն (ռուսահայ թե տաճկահայ), դեռ այսօր կը վխտան հնավաճառ բանաստեղծներ, որոնց ապրանքները ոչ տաղաչափության և հայերեն լեզվի փառքը ունին, ոչ գեղարվեստի շնորհքը։ Անոնք ես կարծեմ կստեղծեն առանց իրենց արյունին, մինչդեռ ճշմարիտ բանաստեզծությունը մարտիրոսություն մէ․ ամեն բառի մեջ սրտին կաթիլ-կաթիլ արյունումն է ստեղծելը։

Այս տողերս գուցե հավակնոտ կարծեք․—քա՛վ ինձ․ — լոկ համոզումս է՝ որ պետք է ժայռին զարնել ջախջախել քնարը, երբ ան մեծ չէ։ Ուստի կը խնդրեմ իմ բոլոր ընթերցողներես, որ դեռ իմ այս առաջին քայլերուս մեջ իմ անկարողությունս ինծի անդրադարձնեն և ես ինձ հավատարիմ պիտի ըլլամ․ «ԺԺայռին զարնել քնարը, երբ ան մեծ չէ»։

Խնդրեմ կարդացեք քերթվածս, եթե հավնիք՝ տպագրեցեք, եթե ոչ ըրեք ինչ որ կուզեք (եթե կարելի է ուղարկեցեք ետ)։ Ես ասով նշանախեց մ՛իսկ չես վիրավորվիր, իսկ գալով վարձատրության մասին, եթե գրությունը հյուրընկալեք Ձեր հանդեսին մեջ, վարձատրությունը իր արժեքին համեմատ Դուք ինքնիդ որոշեցեք և. ուղարկեցեք հասցեիս։

Տաճկահայերը իմ մուտքս գրականության մեջ լավ ընդունեցան, եթե նույնը կընեն ռուսահայ եղբայրները՝ ինծի խրախույս մը պիտի ըլլա ավելի լայն պարգելու թռիչներս և ավելի կատարելագործելու արվեստս։ Ու եթե Ձեր թերթը տևականապես հրատարակվի (ինչ որ բաղձալի է), Ձեր բարյացակամ ընդունելության դեպքում ես կարող եմ մերթ ընդ մերթ ավելի զորեղ կտորներով Ձեզի աշխատակցիլ։

Հարգանքներով Ձերդ

Հասցես՝

Գանիել Վարուժան

Daniel Tchiboukkearian
Rue de Jardin № 35
Gand (Belgique)

  1. Նման, նմանաձույլ