Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

104. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

6 հունվար, 1908, <Կանտ>

Դերենիկդ իմ,

Դուն տխուր՝ ես տխուր, ո՞վ պիտի մեզ մխիթարե։ Բայց գոնե դուն Նիրվանան ունիս, ես ատ ալ չունիմ։ Մինակ եմ, մինակ եմ, մինա՜կ, կը հասկնաս, solo e soletto[1] արցունքներուս հետ մինակ, երազներուս հետ մինակ, ամբողջ երկու տարի Է, որ անձնասպանության գաղափարին հետ կապրիմ։ Կամաց-կամաց այս մտածումը ինծի կընտանենա։ Ես ինծմե կը սարսափիմ կոր Դերենիկ, ինչո՞ւ հոս չես կամ ես ինչո՞ւ միշտ Ձեր մեջ չեմ։ Դրամ չունիս, բայց սիրտ մունիս լայն և զվարթ։ Դո՛ւ կրնաս, Դերենիկ, համոզված եմ, որ դու կրնաս զվարթորեն տանիլ բախտին հարվածները և բոլոր այն բրտությունները, որ քեզի դեմ կը հանեն։ Իսկ ես չեմ կրնար, կը հասկնաս, կարող չեմ կրելու իմ այս սեփական կյանքս իսկ։ Մեկ կողմեն ապագան է, որ զիս կահաբեկե, մյուս կողմեն ձեռք մը սիրտս ամբողջ պատառ-պատառ ըրավ և հեռացավ թողուց զիս մինակ։ Այստեղի հայերը հայ չեն, ո՛չ լեզուս, ո՛չ զգացումներս կը հասկնան․ ռուսներու և պուլկարներու հետ խառնված՝ խորթացած են։ Սրտի կծկումներս ու ձանձրույթը փարատելու համար ժամանակ մը սկսա չարաչար աշխատիլ, բայց զգացի, որ սիրտս կը տկարանա և դժվար կը ներշնչե․ օրեօր կզգամ իր հիվանդանալը․ եթե այդ միակ բանաստեղծություններուս աղբյուրն ալ ցամքի, քայքայվեր՝ ես ի՞նչ պիտի ընեմ․․․ Օ՜հ, եղբայր, թողունք, տխուր է այս վարագույրը բանալը։ Նոր տարին ես գեշ սկսա, կը մաղթեմ, որ դու լավ սկսիս և լավ վերջացնես, նույնը մաղթե նաև մեր ընկերներուն։ Արամը, եթև ժամանակ ունի, թող երբեմն գրե, այդ ստոյիկը իմ վրա միշտ ուրախ ազդեցություն թողած է։ Գրե դու ալ․ ես նամակեդ գոհ մնացին, ամբողջ սիրտդ հոն էր․ ու ես քու վշտերուդ հետ։ վշտացա։ Այս տեղի ռուսահայերեն հույսդ կտրե։ Socioloque-ին

  1. Միս-մենակ, մեն-մենակ