Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ մաս մը կա որ գեղարվեստին հետ կապ ունի, լավ է կարդա։ Ես համոզված եմ որ Պազարճլանը քեզ կրնա օգնել, բայց ինչո՜ւ չի ըներ, դա մի տեսակ մարդ է։

«Արմենուհին» անունով վիպերգ մը գրեցի մինչ ցարդ գրածներուս գլուխգործոցը «Տոնելեն» ընդարձակ, օր մը կը կարդաս։

«Ռազմիկին» մեջ ձեր տղոց դեմ գրողը եթե ուսանող մըն է, իրավի բավական լղրճուկություն է ըրածը։

Քույդ
Դ. Վարուժան


105. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

16 հունվ., 1908, Կանտ

Սիրելի պ․ Չոպանյան,

Ուրախությամբ և շնորհակալությամբ կը լսեմ որ «Ջարդը» մոտ օրեն լույս կը տեսնե։ Հայտնի է՝ գրքույկին վրա «Վարուժան» հարկ է դնել։ Իսկ հայտարարության մեջ, եթե այդ կեղծանունը դրվի՝ եկող ոևէ հանձնարարական փոստը չի տար։ Իսկ նշանակել ճիշտ անունս, — միգուցե վտանգավոր ըլլա։ Ուստի կը խնդրեմ՝ տակավին ո՜չ մեկ բան, ո՜չ մեկ հասցե մի դնեք հայտարարության մեջ, մինչև որ գրքույկները գրավաճառներու քով տեղավորեմ․ հետո, եթե հարմար և կարելի գտնեք, անգամ մը ուրիշ ծանուցում մը կընեք ոև՜է գրավաճառի մը հասցեով։ Գինը ես կը մտածեի 50 սանտիմ դնել․ բայց եթե անգամ մը 1 ֆրանք նշանակեր եք՝ հոգ չէ. թող մնա։

Ո՜րչափ անհամբեր եմ, երբ ազատ ժամանակ մունենաք, տեսնել «Արմենուհիին» Ձեր մատնանշած թերությունները։ Ձեր դիտողություններեն ստեպ օգտված եմ։ Այսօր միմիայն երազս է դեպի «կատարելության» դիմել։ Կը շնորհավորեմ Ձեր նոր հրատարակությունը և կուրախանամ Ձեր քննադատի աղվոր տաղանդին վրա։

Ընդունեցեք սիրալիր ողջույններս

Դ. Վարուժան