Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եմ քեզի, շնորհակալ եմ նաև բոլոր ընկերաց, որոնք այնքա՜ն ազնվորեն փափաքեր ան մենամոլ մը իրենց ժպիտներուն մասնակից ընել։ Դերենիկդ իմ, դու իմ տեղս վայելն Թորինը, քու սիրտդ ո՜րչափ տխուր ալ ըլլա՝ ուրախության ճառագայթներեն շուտ կը տաքնա։ Ապագային համար այնքա՜ն աշխատություններ ունիմ, քերթողական այնքան գեղեցիկ ծրագիր, զոր գործադրելու համար նյութական ուժս կը պակսի։ Սիրտս օրեօր կը տկարանա և կարողություն չունի զգացումներուս խրոխտությունն երգելու, ան հարյուր տարեկան ջութակի մը պես օր մը պիտի փշրվի, և իր վերջին երգը ո՜չ ոք պիտի լսե։ Ի՜նչ կընես արդ։ Վայելե դերասանները, «Nave»[1]-ն այդտեղ ներկայացուցի՞ն։ Տ՛Անունցիոն մեծ Է, Դերենիկդ իմ, գեղեցիկ է Գաբրիելը։ Անցյալ օր հայրս լրագրին մեջ հոդված մը տվեր Էր, կարդացի, ուրախացա, հայրս ինծմե լավ կը գրե, եթե մինչ ցարդ քովն ըլլայի գուցե այսչափ տխուր չէի ըլլար ու ավելի կը ներշնչվեի։ Դու կը գրե՞ս։ Դու կրնաս ճյուղ մընտրել և ուսումնասիրություններ գրել, ա՜հ եթե քովդ ըլլայի՝ դու սրտիս օգտակար կըլլայիր, ես ալ գրիչդ դեպի ասպարեզ կը մղեի։ Բարևներ ըրե Արամին, ինչպես նաև բոլոր ընկերներուն։ Գրե, թե քանի հոգի եք հոդ. որո՞նք կան։ Marguerite-ին հարգական ողջույններ։ Ցտեսություն լավագույն աստղերու տակ։ Համբույրներով քուկդ

Դանիել Վարուժան

Հ. Գ. Բացի տկարութենես, 8 օր միայն արձակուրդ ունինք, որ անկարելի կըլլա Ձեր հրավերն ընդունելու։


108. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

3 մարտ, 1908, Կանտ

Դերենիկդ իմ,

Նամակդ ստացա։ Ընկերնուդ և ընկերացս հավաքական Համակրանքներուն նույն ջերմությամբ կը պատասխանեմ։ Այս

  1. Շոգենավը