Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

111. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

1 ապրիլ, 1908, Կանտ

Սիրելի պ․ Չոպանյան,

Ձեր սրտի երկերուն շարքին կսպասեմ։ Երիտասարդ սերունդը Ձեզ հավետ երիտասարդ պիտի գտնե և հաճույքով պիտի կարդա։ Եթե ամեն գաղափար բառ մունենար՝ պետք էր, որ աշխարհիս ամբողջ գրքերը բառարան ըլլային։ Ճիշդ է․ «Հղի» տիտղոսը օտարոտի է և քիչ մըն ալ հասարակ քերթվածին intime ton[1]-ին համար։ Բառ մը կուզեմ որ ըլլա ազնիվ և հղությունը իր active[2] և ամբողջ տևողության մեջ նշանակե։ Այդպես բառ մը չունինք, ես շինել ուզեցի «Մայրեղություն» ձեվով․ բայց աս ալ լսելիքս չգոհացուց․ եթե կուզեք՝ դրեք, եթե ոչ՝ առանց խորագրի. ինձի համար միևնույն է։ Ես իմ մտածումիս մեջ գոհ եմ և ուրիշները այդ աստիճան խղճմտորեն մտածելու անձնանվիրությունը չունիմ։ Իսկ գալով «ազդրերուն», ես հանդգնությունը կը սիրեմ, բայց շնորհքը ավելի սիրելուս՝ կընդունիմ Ձեր ազնիվ դիտողությունն․ լավ է դնել այսպես.

«Ու ես առջևըդ գորգին վըրա ծընրադիր
Համբուրեմ խաժ երակներն
Այդ ձեռքերուդ՝ որոնցմե լույս կը ծորի,
Մարիա՜մ, տաք շըրթունքներուս տակ կը զգամ
էակ մոր, լուռ, արյունդ ումպ ումպ կը խըմե․․․»

Մի օր ուրախությամբ «Արմենուհին» վերստին Ձեզ կը ղրկեմ, վասնզի տակավին չեմ արտադրած։ Եթե «Ջարդին» ուզեք ազգ մը դնել՝ խնդրեմ նշանակեցեք — Librairie Gouttenberg Tiflis — հասցեն։ Ձեր քերթվածներուն մեջ այն ոտանավորը, որում կը նկարագրեք Ձեր մեռած սերը, կերազեք պճնել, դագաղ դնել և վրան գաղտնի արտասվել, կատարյալ

  1. Մտերմական տոն
  2. Ակտիվացված, ուժեղացված