Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գեղեցկություն մըն է, և չեմ գիտեր ինչպես մոռցած էի հիացումս հայտնել։

Միշտ Ձերդ
Դ. Վարուժան


112. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

25 մայիս, 1908, Կանտ

Սիրելի պ. Չոպանյան,

Ներեցեք Ձեր քարտին ուշ պատասխանելուս։ Ուրախ եմ որ «Արմենուհիին» հավներ եք. սեր փափաքին համեմատ կրնաք աշնան «Անահիտին» մեջ հրատարակել։ Տենդագին քննություններուս կը պատրաստվիմ, եթե պատրաստ ըլլամ՝ կուզեմ հուլիսին տալ վերջացնել, որպեսզի երկու ամիս ազատ ըլլամ ոտանավորներս կարգի դնելու և ձմռան սկիզբը հրատարակելու ամբողջովին։ Եթե «Ջարդը» ծախվի-վերջանա՝ պիտի միացնեմ հավաքածոյին։ Հուսամ, թե դեռ քանի մը կտոր ալ նոր կը գրեմ. բոլորովին կարդացված հատոր մը՝ լույս չնծայելու համար։ Եթե մեկենաս մը գտնեմ, կուզեմ շքեղ հատորով մը վերջ դնել հայրենասիրական քերթվածներուս։ Արդեն ծրագիր դրած եմ բանաստեղծությանց ուրիշ շարքի մը, բոլորովին մտերմական և ապրրված, որոնցմե ժամանակին մերթ ընդ մերթ «Անահիտին» նմուշներ կը ղրկեմ։

Հայրենիքի վշտին համար՝ երկար ատեն սրտիս մեջ ճնշելով է, որ կը սնուցանեմ նոր զգացումներ և կրքեր․ ժամանակ մըն ալ ինձ քաղցր է իմ գրիչս իմ սրտիս մեջ թաթխել։

Կսպասեմ Ձեր դրական նորություններուն, որոնց որոշեցիք ձեռնարկել։ Ես այնպես կը հիշեմ, թե հին «Անահիտներուն» մեկին մեջ կարդացած եմ Աբովյանի կենսագրությունը» կրնա ըլլալ սխալիմ։ Եթե այնպես է՝ մեծ հաճույք պիտի ընեք ինծի այդ թիվը ուղարկել․ կարդալես վերջ անմիջապես կը վերադարձնեմ։