Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մտադիր եմ իր վրա վիպերգ մը գրել, հոգեբանական կտոր մը գուցե։

Ընդունեցեք համակրություններս

Ձերդ սիրով
Դ. Վարուժան


113. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

<11 հունիս, 1908, Կանտ>

Վերապատվելի

Սիրելի Հայր

(Հովհ․ վարդապետ Թորոսյան)

Պետքիս անհրաժեշտութենեն և Ձեր բարութենեն համարձակություն առնելով, ներկա նամակովս կուգամ այս ամիս Ձեզմե խնդրել 100 ֆրանք ավելի, պարտավոր եմ վճարել այս գումարը համալսարանին, որպեսզի ինձ թույլատրվի ներկայացնել քննություններս։ Ինծի քաղցր էր բնավ չպատճառել հրամանքնուդ այս նեղությունը, եթե ստիպված չըլլայի, կամ եթե եվրոպացիք գոնե իրենց լույսը դրամով չվաճառեին։ Հույս ունիմ Ձեր գիտակից բարության վրա։

Քննություններս կը ներկայացնեմ հուլիսի վերջերը. պիտի ջանամ ամբողջ այս տարվան նյութերս տալ վերջացնել, որպեսզի երկու ամիս քիչ մը հանգիստ առնեմ և ջղերս կազդուրեմ։ Եթե հակառակ պարագային մինչև հուլիս լավ կերպով պատրաստ չըլլամ՝ հոկտեմբերին անպատճառ կանցնեմ հաջողությամբ, այդ մասին ես՝ հոռետեսս, նույնիսկ ապահով եմ։

Չգիտեմ, թե ամեն նյութերս հաջողակ անցնելե վերջ կրնա՞մ արձակուրդին գալ ժամանակ մը Ձեզ մոտ անցընել։ Իմ մասին իհարկե շատ նպաստավոր է թե՛ առողջարար, սիրուն Ազոլոյին և թե բարեկամներուս կարոտին պատճառավ, և թե մտադիր եմ հոդ հայ հին մատենագրաց գրքեքեն օգտվիլ գուցե