Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լավ է Կանտ մնամ, իսկ եթե անցյալ տարվան պես անցնի մեր ամառվան տեսակցությունը՝ ես արդեն գոհ եմ։ Գրե՛ երկար, ցտեսություն։

Գրե, թե ընկերներ ես քանի՞ հոգի այս ամառ Թորին կը մնան։ Անչե ամմա Վարդան Թերեսը ի՞նչպես է։ Ամեն ան սիրալիր բարևներ։ Համբույրներով քույդ

Դ. Վարուժան

Նշանեն քարտ մ՛առի, քննություններեն վերջ Պազարճիին քով կերթա։ Գամպուրեն լուր չունիմ, բայց լսած եմ, որ Պոլիս երթալու միտք ունի։


115. ԴԵՐԵՆԻԿ ՃԻՋՄԵՃՅԱՆԻՆ

3 հուլիս, 1908, Կանտ

Սիրելի Դերենիկ,

Այն աստիճան հապճեպով եկուր-եկուր ըսիր որ ընելիքս ալ շվարեցա։ Քիչ մը կեցիր, կամաց-կամաց։ Բոթիններս շալկելով միայն չըլլար, պետք է զանոնք նորոգել տալ։ Մեկ խոսքով դեռ քիչ մըն ալ սպասե. տասնհինգ օրեն վերջնական պատասխանս կուտամ. արդ միայն այդտեղ գալուս հավանականությունը կա։ Կ՛ուզե՞ս ինծի լավագույն ընդունելություն ընել հիմակվնե գավաթ մը գինի, դերձակուհի մը և տԱնունցիոյին մեկ գիրքը պատրաստե։ Եթե ուրախ ըլլամ՝ կուրախանանք․ Վասնզի մինչև ներքին զվարթությունը չունենամ, ընդունայն <են> արվեստական միջոցները։ Անցյալ տարի Թորինո զիս ներշնչեց, այնպես որ երբ Կանտ վերադարձա՝ զգացի, որ քնարիս վրա իտալական շնորհակալի և volliptlieux[1] թրթռումը ավելցած էր։ Թորինո քաղքին նկատմամբ ինչ որ կարոտցած եմ Տյոքմեճյանի սենյակին տեսարանն է, իրոք հրաշալի էր։ Մեկ խոսքով ցտեսություն Դերենիկդ իմ։ Արամը թող քիչ մըն

  1. Հեշտալի