Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նողներուն մեկ հատը կընտրեմ իբրև տիպար հայ, կարող միտք և արդարադատ հոգի՝ արդարադատ լեզվով հայելիացած։ Այլապես պիտի ըսեմ՝ մեր տաճկահայ փոքրիկ Լեոն իր քանի մը մասնահատկություններուն նկատմամբ։ Այս գովասանքս չկարծեք, թե ընկերասիրության մը արդյունք է։ Ես իմ փաստաբանի ճյուպպես ձեռքի սեղմումով մը չեմ ծախեր։ Միտքս զատած էր և սիրտս կը խշխշա իր մասին գործված այն անիրավության դեմ, որո արժանի կը գտնեմ այսօրվան Մուրատ Ռափայելյանի ուսանողներուն կեսը, բայց ոչ Դերենիկ Ճիզմեճյան մը։

Երբ իրեն խաղցված տխուր խաղին ունկդիր եղա, չկրցա վաթսուն անգամ բռունցքս չսեղմել՝ ըլլա Ձեզ դեմ, ըլլա ուրիշներուն դեմ, զոր սիրած եմ և միշտ պիտի սիրեմ, վասնզի, վերջապես, Ձեր հոգվույն առաջնորդությամբն է, որ լույսեն բառ մը հեգած եմ ատենոք։ Չկրցա չմեղքնալ բարերարներուն հայորդիներուն սահմանված քրտինքը, զոր, տխուր է մտածել, կը շնորհվի եղեր այնքան մակաբույծներու առատորեն, մինչդեռ կը զլացվի առանց իրավունքի մեկու մը, որ թե՜ իր նկարագրի և թե իր մտքի զորությամբ լիուլի արժանի Է։

Այս պարոնը ամբողջ տարի մը դասերուն շարունակելե վերջ, քննությունները հաջողությամբ տալե վերջ բռնել կտրել ամսաթոշակը՝ տալով 400 ֆրանք և առնելով երեխայաբար ստորագրություն իրմե, որպեսզի չհետամտի ոևէ նպաստի՝ կատարյալ կատակերգություն է, որուն մեջե լուրջ միտք մը շատ դյուրավ կրնա տրամի մը նյութը հանել։ Իհարկե 400 ֆրանք գոնե առնել իրավունքով ավելի լավ է, քան թե բոլորովին իրավունքե մը կտրվիլ։ Բայց այս չէ խնդիրը, խնդիրը այն է, թե ինչո՜ւ համար երիտասարդի մի գլխուն այս խաղը խաղցվի և այսօր զինքը ձգվի իր բախտին, երբ ան իր արժանիքով ամբողջ երեք տարի իրավունք ունի ուսանող ըլլալու։ Ըսեք խնդրեմ, միթե չէ՞ այս գայթակղեցուցիչ, չէ՞ միթե ըմբոստեցուցիչ։ Երբ մանավանդ բաղդատենք այս շնորհազրկության զեղծումը ուրիշ առանձնաշնորհված զեղծումներուն հետ։ Կամ մենք միտք չունինք, կամ այս այսպես ընողները սիրտ չունին։ Սիրտ չունին, վասնզի միայն պետք էր տեսնել այս արժանավոր և կարող