Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երիտասարդը, թե հոս Թորի<նի> մեջ ինչ չարքաշ և միանգամայն ինչ հպարտ կյանք կանցնե։ Հոգեկան հպարտություն մը, որուն արժեքը ամեն անպղտոր հոգի պիտի ճանչընա։ Հոս՝ Թորի<նի> մեջ քիչ մը ինքնազարգացում ձեռք բերելու, զարգացած մտնելու համար Հայաստան, այս պարոնը գիտեք ի՞նչ կյանք կանցնե։ Այս պարոնը Մուրատ—Ռափայելյանի ուսանողներուն, իր դասընկերներուն ճաշ կը պատրաստեմ և այսպես գոնե իր սնունդին գինը կը հանե։ Ըսեք խնդրեմ։ Ձեր ո՜ր ուսանողը պիտի ուզեր թե՜ ծառայություն ընել իր իրական ընկերներուն թե՜ ուսում սովորելու ջանալ։ Այստեղ հայկական նկարագրին ազնվությունը և չարքաշությունը կա, զոր պետք է ճանչնանք և հարգենք, եթե կուզենք, որ մեր հոգին անխառն ըլլա աճպարարի և գնչուի արյունե։

Մինչ այս այսպես, անգին ի՜նչ գույնով և ի՜նչ մորթով ուսանողներու համար Մուրատի դրամը կը շահագործվի։ Ես այս աչքերով տեսած և այս ձեռքերով շոշափած եմ այսպիսի մակաբույծներ, որոնք տարիներով նպաստ կընդունին՝ առանց համալսարանի մթնոլորտը ծծելու, և եթե բոլոր տարիներու ընթացքին մեջ այդպիսիները մեկ գիրք բացած են՝ թող գրատան ամբողջ հատորները (ուր այս նամակս կը գրեմ) գլխուս վրա՝ թափին։ Կան այնպիսիներ, որոնք այսինչ սիրելիին կամ այնինչ ազդականին շնորհիվ նույնիսկ Դերենիկ Ճիզմեճյան մը Մուրատին դրամի չգոյության պատրվակով լոլոզելե վերջ, առատ-առատ իրենց արժանիքեն ավելի թոշակներ ընդունած են՝ ջուխտակ-ջուխտակ՝ ամբողջ բանակով նույնիսկ։ Մանրամասնություններու իջնելը դյուրին է, Հա՜յր, ոչ մեկ գաղտնիք սահմանած է փեշերով ծածկելու։ Բայց եթե բան մը կարգիլե մեզ խոսելե, այն խորունկ զզվանքն է, որուն դառնութենեն միտքը կը կրե խորապես։ Լռենք թվելե այս օրինակները իրենց պատճառաբանություններով։ Բայց չէ կարելի լռել այս անիրավված զոհին առջև, որ Ձեզմե այս վայրկենիս կուզե, որ իր մասին արդարությունը գործադրվի։ Ան պատվով աշակերտ եղած Է Մուրատ-Ռափայելյանի և կուզե պատվով ուսանող ըլլալ դեռ երկու տարի։ Եթե արդարությունը կը հարգեք, եթե բարերարներուն հավատարիմ գործակատարն եք, եթե գործված սխալանքի