Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա ընկրկելու ազնվամտությունը ունիք, եթե Ձեր պաշտոնավարության մեջե կուզեք առանց արատի ելլել, շուտ կընեք պետք եղած դարմանը, Դուք անձամբ ի գործ դնելով միասին Ձեր բոլոր ճիգերը հիշյալ երիտասարդին ուսման շրջանը ապահովելու նկատմամբ կը ներկայացներ մեր այս պահանջը Ուսումնական խորհուրդին ինչպես որ է։ Վճռաբեկ ատյանի մը գործողությունն է, որ պիտի կատարվի։ Վասնզի Դուք այս պարագային մեջ բարերարներուն կամքին համեմատ չեք գործած, զրկելով ուսանող մը, որ շատերե ավելի իրավունք ունի ամսաթոշակ ընդունելու, շատերե ավելի կըսեմ և գիտեմ, թե ինչ կըսեմ և կերդնում ըսածիս վրա։ Կամ կընդունիք, թե Դուք (Դուք ըսելով՝ մի կարծեք, թե Ձեր անձը ունիմ աչքի առջև), կամ կընդունիք, թե Դուք կոչված եք միշտ զեղծումներ գործելու և հավերժացնելու մինչ ցարդ գործված ուրույն, ուրույն անիրավություններուն շարքը և ոևէ հավատք չներշնչելու Վանքին վերածնության և կամ կը բեկաներ վճիռը և դարձյալ Դերենիկը իր իրավունքին մեջ կը հաստատեր՝ այսպես սրբագրելով զեղծում մը, որ կամա թե ակամա մուտք գտած է։ Այս նամակը հուզված է, որ կը գրեմ՝ ներկա ըլլալով թե՛ հիշյալ պարոնին դրության և թե շատ ըմբոստեցուցիչ պարագաներու, որոնք կատարյալ contraste[1] կը կազմեն առջի խնդրույն հանդեպ։ Ես կարծվածեն ավելի Մխիթարյանները կը սիրեմ։ Այս մասին Պեշիկթաշլյանի մը հոգին կ՛եղբայրանա հոգիիս։ Բայց միթե գծծություն չէ՞ չբողոքել․․․

<Դանիել Վարուժան>


118. <ԱԹԱՆԱՍ ՏԻՐՈՅԱՆԻՆ>

<8—10 օգոստոս, 1908, Թորին>

Վերապատվելի Հայր, Ձեր նամակը ստացա․ բարեկամ, ինչո՞ւ խնդիրը կերկնցնեք․ ես չեմ թույլատրեր, որ ինծի հետ երկար-բարակ խաղ

  1. Հակադրություն